Նազելի Բաղդասարյանն ու փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Արդարադատության նախարար չեն լինի, ինչո՞ւ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հրաժարվել են արդարադատության նախարարի թեկնածու լինելուց: Նրանք չեն ուզում կառավարությունում աշխատել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՔՊ-ն, Արփի Դավոյանի թեկնածությունը քննարկելուց եւ նսեմացված կերպով մերժելուց հետո, ՀՀ արդարադատության նախարարի 4 թեկնածուների է դիտարկել՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյան, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան եւ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան:

Իշխանամերձ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նազելի Բաղդասարյանը եւ Սուրեն Գրիգորյանը հրաժարվել են իրենց թեկնածություններից՝ նշելով, որ չեն ցանկանում տեղափոխվել գործադիր: Մնացել են երկու թեկնածուներ՝ փաստաբան եւ նախկին պետավտոտեսուչ:

Հավելենք նաեւ, որ ի սկզբանե Սուրեն Գրիգորյանի թեկնածությունը ՔՊ-ում բացասաբար են ընդունել, քանի որ նա անգամ խորհրդարանում չէր կարողանում ինքնադրսեւորվել, միայն «խուճուճ խոսում էր»:

Այսպիսով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի շանսերն ավելի են մեծանում, վերջինս էլ հայտարարել է որ պատրաստ է արդարադատության նախարարի «բեռը կրել» եւ տեղափոխվել գործադիր: Տեսնենք՝ նա որքան կդիմանա Փաշինյանի կաբինետում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Կոնվերս Բանկը և Kapitalbank-ը Sibos 2024-ում համագործակցության համաձայնագիր են ստորագրել Քպականները դեմ են արտահերթ ընտրություններին՝ վասն իրենց հիփոթեքների Բյուջեի հավաքագրման խնդիրները սրվելու են Մոլդովայի զարգացումներն ահաբեկել են հայաստանյան արևմտամետներին Անհնար է առողջ պետություն կառուցել, որտեղ իսպառ բացակայում են ամոթն ու պատասխանատվության զգացումը Ներկայացված է ներկառուցված ֆոտոքիմիական կուտակման մարտկոցով արևային մարտկոց, որն օր ու գիշեր էներգիա է ապահովում Արցախը երբևէ դարձյալ հայկական տեսնելու պայքարը պայքար է Հայաստանի ինքնիշխանության և անկախության համար․ «ՀայաՔվե» «Ստեփանավանի թատրոնի վերականգնումը կնպաստի համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը». «Փաստ» Հազիվ մի դարի պատմություն ունեցող երկրի հետ ի՞նչ «բազմադարյա» հակամարտություն. «Փաստ» Երկակի չափանիշներ հանցագործ Ադրբեջանի հարցում. «Փաստ» Հայաստանի իշխանությունները դռներ են բացում Թուրքիայի առջև. «Փաստ» Միջազգային հանրություն կոչվածի հետ աշխատանքը կարևոր է, բայց.... «Փաստ» Թարգմանված և փոխառված հասկացությունների տարաձև կիրառությունը շփոթ է առաջացնում. ինչպե՞ս են նախատեսում հարցը կարգավորել. «Փաստ» Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ» Ինչի՞ հաշվին է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշով առաջատարը Սյունիքի մարզը. «Փաստ» «Իշխանությունը թուլամորթ է, անգրագետների շարանը կառավարությունում պակասելու փոխարեն ավելանում է. գիտենք, թե իշխանություն դառնալու պարագայում ովքեր են լինելու կառավարության մեր անդամները». «Փաստ» Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ» Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Toyota Corolla»-ն. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Իրանը ՄԱԳԱՏԷ-ին պաշտոնական ծանուցում է ուղարկել Իսրայելի կողմից իր միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին Երգչուհի Շերն ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում (լուսանկարներ)
website by Sargssyan