Կապանում իրավիճակը թեժանում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․

Երեկ հայտնի դարձավ, որ Կապանում ապամոնտաժվել է նորմատիվ պահանջների խախտումով շահագործվող մի բենզալցակայան։ Մեզ պատմեցին, որ լցակայանը գործում էր ավելի քան 4 տարի, պատկանում էր իշխանամերձ գործարար Էդգար Հակոբյանին, որը հայտնի  կառուցապատող է: Սյունիք այցերից մեկի ընթացքում Փաշինյանն այցելել էր նրա ընկերության կառուցած նորակառույց շենքերից մեկը։

Քաղաքում խոսում են, որ համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, որ վերջին ժամանակներում հայտնվել է իշխանության թիրախում, նույնպես անցել է հակագրոհի եւ որոշել է այլեւս աչք չփակել անվտանգային չափանիշներին չհամապատասխանող բենզալցակայանի վրա, ու քանդելու որոշում է կայացվել։ Մանավանդ որ լցակայանի սեփականատեր Էդգար Հակոբյանին, ըստ մեր աղբյուրի, ՔՊ-ն պատրաստվում է առաջիկա ընտրություններին քաղաքապետ դարձնել։ Էդգար Հակոբյանը մեզ ասաց, որ Փարսյանն իր հարազատ մարդն է, եւ ինքը, ըստ էության, առարկություն չունի այդ որոշման վերաբերյալ, քանի որ լցակայանի կողքին շենք էր կառուցում, եւ հիմա եկել է ավարտական ակտը ստանալու պահը, որը հրաժարվել են տրամադրել` բենզալցակայանի առկայության պատճառով։

Ինչ վերաբերում է, որ ինքը կարող է դառնալ իշխանության սրտի թեկնածուն, գործարարը կոռեկտ չի համարել խոսել այդ մասին․ «Հիմա քաղաքը քաղաքապետ ունի, հա, ես էլ եմ լսել, որ ինձ ուզում են․․․ վարչապետի, իշխանական թեւի հետ շատ բարձր մակարդակի, բարիդրացիական հարաբերություններ ունեմ, բայց այս պահին դեռ միտք չկա՝ քաղաքականությամբ զբաղվելու, դեռ բիզնեսներն ենք անում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan