Հաշիվ բացելուց մինչև վարկավորում․ Ամերիաբանկի թվային հարթակը բիզնես հաճախորդներին առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ

Հոկտեմբերի 18-ին և 19-ին Երևանում անցկացվում է Real Business կոնֆերանսը: Հայաստանի  ամենահայտնի ընկերությունների հաջողության պատմությունններ հենց հիմնադիրներից, ոլորտային պանելային քննարկումներ և ոչ միայն:  Կոնֆերանսի  շրջանակում ելույթ ունեցավ Ամերիաբանկի MyBusiness թվային հարթակի ղեկավար Արփինե Հարությունյանը: Նա ներկայացրեց MyBusiness.am հարթակը, որը նախատեսված է բիզնես հաճախորդների համար: Հարթակը գործում է 2018 թ.-ից, շարունակաբար ընդլայնել է հասանելի ծառայությունների ցանկը իսկ 2021 թ.-ին արդեն ներդրվել են փաթեթային առաջարկներ:

Հարությունյանը նշեց, որ հարթակն աննախադեպ է թե՛ շուկայում, թե՛ տարածաշրջանում բիզնեսին առաջարկվող ծառայությունների մասով, այն պարունակում է թվային տարբեր լուծումներ, որոնք հասանելի են մեկ վայրում: 

«MyBusiness.am հարթակը նախատեսված է ԱՁ-ների և ՍՊԸ-ների համար: ՓՄՁ-ն Ամերիաբանկի ռազմավարական ուղղություններից է և շուկայում մեր մասնաբաժինը զգալի է։ Չորսից մեկ ՓՄՁ-ն  Ամերիաբանկի հաճախորդն է»,-նշեց Արփինե Հարությունյանը: 

Հարությունյանը մանրամասնեց, թե ինչու է այս ուղղությունը կարևոր բանկի համար և ինչ լուծումներ են առաջարկել բիզնեսի կարիքները բավարարելու համար:

«Շարունակաբար ուսումնասիրելով մեր հաճախորդների կարիքները՝ բիզնեսի կյանքի ցիկլը բաժանել ենք չորս հիմնական փուլերի և դուրս ենք բերել մոտավորապես 54 ծառայություն, որոնց բիզնեսն իր գործունեության ընթացքում առնչվում է, փորձել ենք դրանք ինչ-որ տրամաբանությամբ խմբավորել: Ուզում ենք կոտրել այն կարծրատիպը, որ բանկը միայն ֆինանսական ծառայություն տրամադրող կառույց է: Ցանկանում ենք բիզնեսի զարգացման ողջ ընթացքում լինել նրա գործընկերը՝ առաջարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական ծառայություններ: Մեր նպատակը բիզնեսի ժամանակի տնտեսումն է, իսկ խնայված ժամանակը գործարարը կծախսի իր բիզնեսի զարգացման ուղղությամբ»,-ասում է Ամերիաբանկի MyBusiness թվային հարթակի ղեկավարը:

Հարթակը գործում է մեկ պատուհանի սկզբունքով: Հաճախորդն իր նախընտրած վայրից ու ժամին կարող է ստանալ իր համար նախընտրելի ծառայությունը: Կարող է բացել  հաշիվ, ստանալ անվճար բիզնես քարտ, օնլայն մոբայլ բանկինգ, դիմել և ստանալ օնլայն վարկ, ՀԴՄ-ի վրա POS տերմինալ ակտիվացնել, POS ծառայություն ակտիվացնել, այսինքն՝ էլեկտրոնային վճարումների ողջ գործիքակազմը կարելի է ստանալ առանց բանկ այցելելու: 

Հարթակը  բիզնես հաճախորդին հնարավորություն է տալիս ցանկացած վայրից դիմել վարկավորման, և հաստատման դեպքում անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի փաթեթը ստորագրել օնլայն: Մինչև 10 մլն անգրավ վարկի սահմանաչափի հետ կապված պատասխանը հաճախորդը ստանում է նույն պահին, իսկ 10 մլն-ից ավելի սահմանաչափի դեպքում կարող է օնլայն հայտ ներկայացնել, և մեր մասնագետը կապ կհաստատի նրա հետ»,-հավելում է Հարությունյանը՝ ընդգծելով, որ այսօր իրենց 10 հաճախորդից 7-ն իր վարկը ստանում է օնլայն եղանակով՝ MyBusiness հարթակի միջոցով: 

Հարթակի ղեկավարը հավելում է՝ MyBusiness.am-ում ամեն ինչ հիմնված է Ամերիաբանկի հաճախորդների կարիքների բացահայտման վրա: 

«Մեզ համար շատ կարևոր է մշակել այնպիսի ծառայություններ, որոնք ուղղված կլինեն բիզնեսի խնդիրների լուծմանը: Այդ նպատակով պարբերաբար ուսումնասիրում ենք հաճախորդների կարիքները հարցերի ու հարցազրույցների միջոցով: Պատրաստ ենք մշտապես լսելու առաջարկներ, թե ինչպես մեր ծառայություններն ավելի հասցեական դարձնենք: Ցանկանում ենք, որ Ամերիաբանկը լինի վստահելի գործընկեր բիզնեսների համար՝ առաջարկելով ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ»,-եզրափակում է Արփինե Հարությունյանը: 

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan