ՀՀՄ կուսակցությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Արմինե Սիմոնյանը, ՀՀՄ երիտասարդական միության անդամ Նանե Բաղդասարյանը ոստիկանների ապօրինի գործողությունների մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին` 23:15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք՝ պարեկային ծառայության ուղեկցությամբ, առանց որևէ հիմնավորման կանգնեցրել են «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամների մեքենան, ինչից հետո ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանը և Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ բռնի ուժով բերման են ենթարկվել ՆԳՆ ոստիկանության Երևանի Շենգավիթի բաժին:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է կուսակցության 8 անդամ, նրանցից 3-ը՝ երիտասարդ աղջիկներ:

 Բռնի ուժի կիրառմամբ՝ անհիմն ձերբակալված ՀՀՄ կուսակցության 8 անդամները ողջ գիշեր Շենգավիթի բաժնում պահվելուց հետո ազատ են արձակվել:
Ոստիկանության կողմից ներկայացված որևէ կասկած չի հիմնավորվել։

Բուժզննման արդյունքում Արմինե Սիմոնյանի  մոտ ախտորոշվել է կապանաջլային վնասվածք ձախ ուսի հատվածում, հնարավոր է պատռվածքով, որն առաջացել է ոստիկանության ծառայողի կողմից բռնի ուժի կիրառմամբ բաժին բերման ենթարկելու ընթացքում։

Նանե Բաղդասարյանը վնասվածքներ է ստացել դաստակի և ուսի հատվածներում։ Ոստիկանների գործողություններից  տուժել են նաև ՀՀՄ երիտասարդական միության այլ անդամներ։

Հավելենք՝ Ոստիկանության բաժնում ՀՀՄ կուսակցության որևէ անդամի չի տրվել հնարավորություն կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ: Հավելենք՝ Ոստիկանության բաժնում ՀՀՄ կուսակցության որևէ անդամի չի տրվել հնարավորություն կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ:
Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan