Երկակի չափանիշներ հանցագործ Ադրբեջանի հարցում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդհանրապես, միջազգային հարաբերություններում հակասական երևույթների կարելի է հանդիպել, երբ գործող արժեքային համակարգը ու միջազգայնորեն ընդունված նորմերը՝ մասնավորապես միջազգային իրավունքի կիրառումը, դառնում են հատվածական։ Հետո էլ քաղաքական գործիչներն ու փորձագետները փորձում են պատճառներ գտնել, թե ինչու է աշխարհակարգն էրոզիայի ենթարկվում, իսկ միջազգային գործող համակարգը դառնում անգործունակ։ Պատճառը երկակի չափորոշիչների ու չափանիշների կիրառումն է, երբ մի դեպքում միջազգային ասպարեզում իրագործված հանցագործությունն ու կամայականությունը դատապարտելի են, իսկ մյուս դեպքում ոչ միայն չեն դատապարտվում, այլև խրախուսվում են։
 
Բոլոր փաստերը կան, որ Ադրբեջանը կոնկրետ ռազմական և ցեղասպանական հանցագործություններ է իրագործել արցախահայության նկատմամբ։ Այս հարցում Ալիևը միջոցների առաջ կանգ չի առել ու չի առնելու, բայց, միջազգային դատական ատյանների առաջ կանգնելու ու պատժամիջոցների թիրախ դառնալու փոխարեն, այնպիսի միջազգային խոշոր դերակատար, ինչպիսին, օրինակ՝ ԵՄ-ն է, եվրահանձնաժողովի ղեկավարի մակարդակով հայտարարում է, թե Ալիևի գլխավորած Ադրբեջանը վստահելի գործընկեր է։ ԱՄՆ-ը ևս փաղաքշում է Ադրբեջանին՝ կարևորելով այդ երկրի նշանակությունը՝ հատկապես էներգետիկ ռեսուրսների մատակարարման տեսանկյունից։ Իսկ ՌԴ-ն էլ իր հերթին խորացնում է համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Ու այսպիսի միջազգային մթնոլորտի պայմաններում Ալիևի ռեժիմը պատրաստվում է Բաքվում կայանալիք COP 29 կլիմայական համաժողովի անցկացմանը։
 
Ադրբեջանը գործի է դրել իր բոլոր միջազգային լծակները, որպեսզի մեծ ներկայացվածություն ապահովի այդ միջոցառմանը, ինչը վկայելու է Բաքվի մեծացող միջազգային հեղինակության մասին։ Բաքվում կայանալիք կլիմայական համաժողովը նմանվում է նրան, որ, օրինակ՝ Սադամ Հուսեյնին վստահվեր Բաղդադում կազմակերպել օլիմպիական խաղերը, կամ, օրինակ՝ Հիտլերը խաղաղության Նոբել յան մրցանակի արժանանար։ Ճիշտ է, Ադրբեջանի կողմից իրագործված միջազգային հանցագործությունների առաջ հիմա միջազգային հանրությունը աչք է փակում, բայց բացառված չէ, որ կգա ժամանակ, երբ Ալիևի ռեժիմը ստիպված կլինի պատասխան տալ։ Մյուս կողմից էլ՝ ծիծաղելի է կլիմայական համաժողովն անցկացնել մի երկրում, որի տնտեսությունը հիմնված է ածխաջրածնային էներգակիրների արտահանման վրա, որոնք աղտոտում են մթնոլորտը, չհաշված, որ Ադրբեջանում նավթի արտահանումը թանկ է նստում բնության վրա։
 
Ալիևն ու իր մանկալվիկներն ուղղակի թքած ունեն բնապահպանության վրա, ու հիմա այդ նույն Ալիևի ռեժիմը հայտարարում է Արցախը կանաչ գոտի հռչակելու մասին և փորձում ներդրումներ ներգրավել, որպեսզի Արցախում զարկ տա կանաչ էներգետիկայի զարգացմանը։ Ժամանակին ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանական» ակտիվիստները, բողոքելով Արցախում Կաշենի հանքի շահագործման դեմ, փակում էին Լաչինի միջանցքը, սակայն Ադրբեջանն այսօր մեծ թափով նախատեսում է շահագործել Արցախի հանքերը ու նույնիսկ այս ուղղությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվում որոշ ներդրողների հետ։ Բայց, այս ամենով հանդերձ, Ադրբեջանի անամոթությունն ու սանձարձակությունն այն աստիճանի է հասնում, որ այդ երկրից պահանջում են փակել Հայաստանում գործող հանքարդյունաբերական և մյուս գործարանները՝ պատճառաբանելով, թե դրանք մեծ վնաս են հասցնում իրենց երկրի շրջակա միջավայրին ու աղտոտում են այն։
 
Իրենք անգամ հայկական գործարաններում մոնիթորինգի անցկացման հնարավորություն են ցանկանում ստանալ։ Ադրբեջանի պահանջներից մեկն էլ, բնականաբար, Մեծամորի ատոմակայանը փակելն է, որն իրենք պայմանավորում են հնարավոր ռադիացիոն աղետով։ Հարցն այն է, թե ինչպե՞ս է հաջողվում Ադրբեջանին անցնել բոլոր սահմանները, սակայն մեղադրել Հայաստանին ու նորանոր պահանջներ ձևակերպել։ Թերևս պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը լռում է ու ակտիվ աշխատանք չի տանում ադրբեջանական կեղծիքներն ու հանցանքները ջրի երես հանելու և նրա առաջ կոնկրետ պահանջներ դնելու համար։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan