Նադալը հայտնել է, թե ով է եղել իր ամենաբարդ մրցակիցը

Թենիսիստ Ռաֆայել Նադալն ասել է, որ իր ամենադժվար մրցակիցը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն էր, սակայն սերբ Նովակ Ջոկովիչն իրեն ևս պարտադրել է անհավանական մրցակցություն:

«Ջոկովիչն այն թենիսիստն է, ում հետ ամենաշատն եմ հանդիպել, բայց ինձ համար ամենամեծ մրցակիցը Ֆեդերերն էր: Որովհետև, երբ ես սկսեցի կարիերաս, Ֆեդերերն այնտեղ էր և նա թիվ մեկն էր:

Այդ տարիներին, երբ ես կարիերայիս գագաթնակետին էի, Ռոջերն ու Նովակն ինձ հետ էին։ Բայց առաջին տարիներին, երբ նոր էի սկսել փայլել, Ռոջերը միշտ այնտեղ էր: Կարծում եմ, և չգիտեմ ինչու, որ երկուսի հետ իմ մրցակցությունն ավելի ուժեղ էր, քան նրանց միջև եղած մրցակցությունը։

Ես չգիտեմ ստույգ պատճառը, բայց ինձ թվում է, որ աշխարհը դա այդպես է ընկալում։

Ռոջերի հետ ինձ համար պարզ է, որ դա պայմանավորված է նրանով, որ շատ նկատելի հակադրություն կար սպորտը տեսնելու և մեր ոճերի մեջ: Իսկ Նովակի հետ, իհարկե, դա անհավանական մարտահրավեր էր։ Ի վերջո, նա թենիսիստ է, ում հաջողվում է ամեն տարի պահպանել շատ բարձր խաղամակարդակ ու կատարելագործվել։ Թվերն ասում են, որ նա լավագույնն է, հետևաբար նրա թենիսի մակարդակը լավագույնն էր, և, բացի այդ, նա էր, ով կարողացավ ամենաերկարը շարունակել առանց վնասվածքների»,- Նադալի խոսքերն է մեջբերում AS-ը։

Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ Օդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվել Լիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիր Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին «Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունը Բրիտանիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա. արտգործնախարար Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան Հայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի Սարգսյան Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի Սարգսյան Կոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե» Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ Մխիթարյան Ես իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր Ավետիսյան
website by Sargssyan