Արեւային վահանակներ ու ջրատաքացուցիչներ․ ԶՊՄԿ-ի նվերը Սյունիք սահմանամերձ գյուղի բնակիչներին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը  սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակում է տարբեր ծրագրեր իրականացնել Սյունիքի մարզի քաղաքներում` առաջնահերթությունը տալով ազդակիր համայնքներին: Հերթականը Կապանի տարածաշրջանի Սյունիքի սահմանամերձ գյուղում է․ կոմբինատը արեւային վահանակներով ու ջրատաքացուցիչներով կապահովի  280 տների բնակիչներին:

Աշխատանքների առաջին փուլում  նախ  38 տներում կտեղադրվեն , ապա հերթը կհասնի նաեւ  Սյունիք գյուղի հարակից  հինգ փոքր բնակավայրերին:   Ձմռան նախաշեմին ԶՊՄԿ-ն նվեր է անում բնակիչներին։

«Առանձնացրեցինք առաջնային լուծում պահանջող խնդիրներն ու առաջնահերթությունները, որոնցից մեծ մասը ԶՊՄԿ-ի շրջանակներից դուրս էր, չէինք կարող աջակցել։ Սակայն կային հարցեր, որ մենք ուղիղ կամ միջնորդավորված մասնակցությամբ կարող ենք օգնել։ Դրանցից մեկը արեւային վահանակների ու ջրատաքացուցիչների տեղադրումն էր»,-ասում է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

Սյունիք գյուղի բնակիչները հետեւում են մասնագետների աշխատանքին։ Շուտով   նրանք կազատվեն ջեռուցման մի մեծ հոգսից` փայտ, հոսանք, գազ։ Շուկայում լավագույն տասնյակում են գտնվում տեղադրվող արեւային սարքավորումները,որակով չեն զիջում-նշում են ոլորտի մասնագետները. ոչ մեկինը մյուսից չի տարբերվի,  յուրաքանչյուր ընտանիք ամեն ամիս 7000-8000 դրամ կխնայեն։

Հայաստանի արդյունաբերական հսկան շարունակում է լինել ազդակիր համայնքների կողքին։  Ներդրումները կախված են նաեւ տնտեսական ցուցանիշներից:

«Մոտեցում կա մեր ոլորտի մեջ․ լավ է կազմակերպությանը լավ է համայնքին, լավ է համայնքին, լավ է կազմակերպությանը։ Հիմքում այն փիլիսոփայությունն է, որ տնտեսական տարիների դեպքում՝ ավելի լավ շրջանակ կծածկենք կամ  նույն շրջանակում ավելի շատ ծրագրեր կիրականացնենք»,-ասում է Արմեն Ստեփանյանը։

Մանրամասները տեսանյութում։

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan