Ռոքֆելլերի և Բեզոսի հիմնադրամները Նիգերիայում արևային կայանների ցանց են ստեղծելու

Ռոքֆելլերի և Բեզոսի հիմնադրամները՝ IKEA-ի բարեգործական հիմնադրամի հետ միասին, ստեղծում են արևային էլեկտրակայանների ցանց Նիգերիայում: Արևային կայանները կկառուցվեն Գլոբալ էներգետիկ ալյանսի շրջանակներում, որը հիմնադրվել է 2021 թվականին: Նրանց նախագիծն ուղղված է Նիգերիայի էլեկտրամատակարարման խնդրի լուծմանը:

Առաջին մինի-ցանցը կսկսի գործել դեկտեմբերին, իսկ ևս երկու կայաններ շինարարական փուլում են: Հիմնադրամները նաև չորրորորդ կայանի կառուցումն են հաստատել։

Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 25 միլիոն դոլար: Կառուցման համար միջոցները հատկացվել են վարկի շրջանակներում, որն անցնող տեղական մշակողները պետք է վերադարձնեն նիգերիական նայրայով:

Հոկտեմբերի 19-ին Նիգերիայում տեղի է ունեցել խոշոր խափանում ազգային էներգացանցի աշխատանքում, որի արդյունքում երկրի բոլոր 22 էներգետիկ ձեռնարկությունները դադարել են գործել: Խափանման հնարավոր պատճառ նշվում է տեխնիկական անսարքությունը, որը կապված է էլեկտրաէներգիայի բարձր պահանջարկի հետ։ Ողջ երկրում էլեկտրականությունն ամբողջությամբ անջատվել է, ինչը 2024 թվականի ընթացքում Նիգերիայում հոսանքազրկումների թվով արդեն ութերորդ դեպքն է:

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Անուշ Սիմոնյան

Ադրբեջանի նպատակն է Հայաստանին ու հային դուրս մղել տարածաշրջանից․ Արմեն Մանվելյան Եվս մեկ կրթական նախագիծ իրականացավ Team-ի աջակցությամբ «Խաղաղության պայմանագիր» կոչվող վտանգավոր խաղը իշխանություն պահելու նպատակ ունի Փաշինյանը փոխել է հռետորաբանությունը միջանցքի հարցում ՔՊ-ն ուժով խլում է Գյումրին «Հայաթ բենդ»-ի պրոդյուսերի խոսքն ահաբեկել է իշխանություններին ԵԱՍՄ-ն նոր աղբատար մեքենաներ ունի, սանմաքրման աշխատակիցները՝ հանդերձարաններ Ռոքֆելլերի և Բեզոսի հիմնադրամները Նիգերիայում արևային կայանների ցանց են ստեղծելու Եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը․ «Հայաքվե» Ռեժիսոր Տաթև Մկրտչյանի «Պապա» ֆիլմը «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնում արժանացել է հատուկ դիպլոմի «Համահայկական ճակատ» կուսակցությունը հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով երթ կանցկացնի դեպի Հանրապետության հրապարակ` ՀՀ Կառավարության շենք Արեւային վահանակներ ու ջրատաքացուցիչներ․ ԶՊՄԿ-ի նվերը Սյունիք սահմանամերձ գյուղի բնակիչներին Ադրբեջանի նպատակը սոսկ Արցախով չի սահմանափակվում․ «Հայաքվե» Օկուպացված Արցախում ադրբեջանցի զինծառայող է զոհվել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում 5,5 % անկում է գրանցվել. Համաշխարհային բանկ Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել ՀԱՄԱՍ-ը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի բացահայտի նոր առաջնորդի ինքնությունը Կոտայքում 8-ամյա աղջկան 1,000 դրամի դիմաց առաջարկել են սեռական հարաբերություն ունենալ. կա կալանավորված Մեր հայրենիքից հանձնվել են տարածքներ, որից հետո ստեղծվել է աշխատանքային կանոնակարգ. Բագրատ Սրբազան
website by Sargssyan