«Այս իշխանությունների հետ բոլորն են այդպես վարվելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Թուրքիայում «3+3» ձևաչափով տեղի ունեցավ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Վրաստանը հրաժարվել էր հանդիպմանը մասնակցելուց: Կան պաշտոնական հայտարարություններ, հանդիպումների վերաբերյալ պաշտոնական գրառումներ: Իսկ կայի՞ն տողատակերում հնչած մտքեր: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ իր կարծիքով, որևէ էական փոփոխություն չի եղել այս հանդիպման արդյունքում: «Բոլոր կողմերը մնացել են իրենց դիրքերում: Հայկական կողմն ասում է՝ թուրքական կողմի հետ պայմանավորվել են վերլուծել ԳյումրիԿարս երկաթուղու բացման տեխնիկական չափանիշները: Սա պայմանավորվածություն է, որի համար չարժե հավաքվել «3+3» ձևաչափով: Երկու տարի և ավելի է՝ պայմանավորվածություն կա, որ պետք է Մարգարայի անցակետը գործի դիվանագիտական անձնագրերով մարդկանց համար և այլն:
 
Բայց ինչպես պայմանավորվել են, այնպես էլ հարցը մնում է, ոչ մի բան տեղից չի շարժվում: Նույնն էլ այս պայմանավորվածության դեպքում կարող է լինել: Երկու կողմից կարող են մասնագետներ գալ, հաշվարկներ անել, բայց էլի գործընթացը կանգ առնի, էական փոփոխություն չլինի: Հանդիպումը տեղի էր ունենում Թուրքիայում, դա մի քիչ բարձրացնում է նրա դերը: Տարածաշրջանային երկրում հանդիպեցին հինգ երկրի ներկայացուցիչներ, խոսեցին, քննարկեցին, համատեղ հռչակագիր ընդունեցին, որում, ի դեպ, նույնպես ընդհանուր դրույթներ են, որևէ էական տեղաշարժ չկա: Կողմերին կոչ էին արել արագացնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը, ինչը նույնպես պարբերաբար հնչում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:
 
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը համոզմունք էր հայտնել, որ Հարավային Կովկասի երկրները բոլորից լավ գիտեն տարածաշրջանի խնդիրները և կարող են լուծել դրանք։ «Սրանք ընդամենը ցուցադրական հանդիպումներ են, առայժմ այդ հարթակը որևիցե լուրջ բան չի որոշել: Ընդ որում, դա երևում է Վրաստանի պահվածքից: Վրաստանի իշխանություններին Արևմուտքը մեղադրում է, որ ընդունում են օրենքներ, որոնք ընդունվում են նաև Ռուսաստանում: Արևմուտքը Վրաստանին մեղադրում է, որ նա հեռու է կանգնում Եվրամիությունից, Միացյալ Նահանգներից և, կարծես թե, ուզում է լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց Վրաստանը չի մասնակցում «3+3» ձևաչափով հանդիպմանը Ռուսաստանի պատճառով՝ Աբխազիայի և Օսեթիայի մասով ունեցած տարաձայնությունները նկատի ունենալով: Վրաստանի իշխանությունների պահվածքից հետևում է, որ իրականում նրանք փորձում են վարել մի քաղաքականություն, որը վրաստանակենտրոն է, որն իրենց ձեռնտու է: Նրանք հստակ սահմանել են իրենց կարմիր գծերը: Իսկ Հայաստանին որտեղ կանչում են, այնտեղ գնում է և առանձնապես որևէ արդյունք էլ չկա»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Հայաստանն այս շրջանում «բոլորի հետ լավ լինելու» քաղաքականություն է վարում, հակառակ դրան՝ կողմերից որևէ մեկի հետ, կարծես թե, չունի կայուն, գործընկերային հարաբերություններ: «Սրա արդյունքում Հայաստանի իշխանություններին ոչ թե լուրջ չեն վերաբերվում, այլ բոլորին ձեռնտու է, որ Հայաստանում լինի այսպիսի իշխանություն: Որ ուժն ինչ-որ պահի որևէ շահ ունենա Հայաստանում, կիմանա, որ կարելի է Հայաստանի վրա ճնշում գործադրել և հասնել իր ուզած դիրքորոշմանը՝ լինի Արևմուտքը, Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան կամ Իրանը: Ինչ-որ առումով ձեռք է տալիս ունենալ հարևան երկիր, որտեղ միշտ կարող ես ինչ-որ լծակ գտնել՝ ազդելու և քո դիրքերն ամրացնելու: Հենց սա է տարբերությունը Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքականությունների միջև: Վրաստանն ավելի չոր է այն իմաստով, որ այնտեղ, որտեղ իր շահերը չեն համընկնում, նա հստակ հայտարարում է այդ մասին: Իսկ Հայաստանը հակառակն է անում՝ փորձում է բոլորին բավարարել իր հաշվին: Ով ինչ Հայաստանից ուզում է, Երևանը պատրաստ է մատուցել հանուն խաղաղության, որ բոլորն իր հետ լավ լինեն, ու ինքը հանգիստ ապրի: Վրաստանը պատրաստ է հանուն իր շահերի ոչ ասել և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին, իսկ Հայաստանը պատրաստ է բոլորին ասել այո»,-հավելում է քաղաքական վերլուծաբանը:
 
«Զանգեզուրի միջանցքի» հնարավոր գործարկում և Հայաստանի հարավային հարևանի ներգրավում պատերազմում: Սրանք այն երկու կարևոր հարցերն են, որոնք անմիջապես առնչվում են մեզ: «Ոչ միայն Հայաստանը, այլ շատ երկրներ տարբեր պատճառներով ուշադիր հետևում են, թե ինչ է կատարվում, խուսափում են որևիցե կոնկրետ քայլերից՝ ելնելով այն հանգամանքից, որ որոշակի անկանխատեսելիություն կա: Բոլորը սպասում են, թե որ կողմ կթեքվի նժարը, քաղաքականությունը դեպի որ կողմ կզարգանա: Այդ ընթացքում Հայաստանի իշխանությունները փորձում են ինչ-որ բան արագ կորզել «Խաղաղության պայմանագրի» տեսքով, որ մի բան ունենան ներկայացնելու, իրենց մի քիչ ավելի ապահովագրված զգան: Չնայած իրենք էլ են հասկանում, որ դրանում որևէ ապահովագրություն չկա, բայց կուրսը դա է: Ադրբեջանը շարունակում է ժամանակ ձգել, որովհետև չի բացառում Հայաստանից պոկել էլի ինչ-որ զիջումներ: Հայաստանն էլ գիտի, որ «Խաղաղության պայմանագիրը» որևէ բանի երաշխիք չէ, բայց ուզում է գոնե մի բան ստանալ, բայց դա էլ իրեն չեն տալիս, ասում են՝ սպասիր, տեսնենք»,-ընդգծում է նա:
 
Չափից դուրս ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել ինչ-որ պայմանագիր Հայաստանի հետ: «Այս իշխանությունների հետ բոլորն են այդպես վարվելու: Երբ ասում ենք, որ Նիկոլը պետք է հեռանա, հաշվի ենք առնում այն, որ նոր խաղացողի հետ նորովի կսկսեն խոսել, այլ վերաբերմունք կլինի նրա հանդեպ: Իշխանափոխությունը կլինի, կհայտնվի նոր մարդ, բոլորը՝ Ռուսաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Ադրբեջանը, սկսելու են այդ մարդուն ուսումնասիրել, ինչպիսի քաղաքականություն է վարում, ինչ կարելի է առաջարկել, ինչ կարելի է ստանալ նրանից կամ հակառակը՝ չստանալ և այլն: Մեր վիճակում այնքան ակնհայտ է բոլորի անելիքը. շատ կանխատեսելի մարդ է Հայաստանում: Երբ պետք լինի, Ռուսաստանը կսեղմի, երբ պետք լինի, Նահանգները ինչ-որ բան կկորզեն: Ադրբեջանն էլ մտածում է՝ հարմար առիթ լինի, մենք էլ մի բան կստանանք:
 
Ադրբեջանը չի՞ հասկանում, որ հիմա Նիկոլ Փաշինյանը չի կարող սահմանադրական փոփոխություններ անցկացնել: Նա մեծ հաճույքով դա կաներ, բայց գիտի, որ այսօրվա դրությամբ դրանք չեն անցնելու, և չի անում: Դա նաև ժամանակատար գործընթաց է: Ադրբեջանն էլ «բռնել» է այդ կետից ու շարունակում է ձգել գործընթացը: Կձգեն այնքան ժամանակ, մինչև ինչ-որ նոր զիջում կստանան Երևանից: Գուցե ինչ-որ պահի սահմանադրական փոփոխությունների պահանջից հրաժարվեն, բայց դա նշանակելու է, որ էլի ինչ-որ բան են ուզում ստանալ: Պահանջները Հայաստանից մի քանի ուղղությամբ են ձևակերպվում, հիմա խոսվում է նաև ֆինանսական փոխհատուցման մասին: 2020 թ.-ից հետո Ադրբեջանն այդ քաղաքականությունն է վարում: Նա չի ասել, որ Արցախը դատարկվելու է, բայց քայլ առ քայլ գնացել է այդ նպատակին: 2020 թ.-ից հետո չի ասել, որ Տավուշից տարածքներ է ուզում, բայց աստիճանաբար այդ պահանջն է ձևակերպել ու քայլ առ քայլ գնացել դրան: Նրանք էլ են հասկանում, որ չեն կարող միանգամից դնել բոլոր պահանջները, և դրանք միանգամից կբավարարվեն: Քաղաքական խաղ է, տարբեր ձևով են խաղում, մեկը խաղում է նոր պահանջներ դնելով, մյուսը՝ երազում է գործընթացը ձգելու, քիչ հանձնելու, թղթի վրա մի բան պոկելու և այլնի մասին»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan