Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Վարդենիսում

Ucom-ի և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցության շրջանակում այս անգամ հերթական համայնքային ենթակառուցվածքների զարգացման նախագիծ է իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։ 

Վարդենիս բնակավայրում գտնվող Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգում համայնքապատկան շինության տանիքի վրա տեղադրվել է 11.6 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը նախատեսված է զբոսայգու լուսավորության և հարակից այլ էլեկտրական էներգիայի ծախսերը կրճատելու համար, ինչպես նաև ավելցուկը կվերաուղղորդվի համայնքային նշանակության այլ ենթակառուցվածքների հոսանքի ծախսի կրճատմանը։ 

«Էլեկտրական էներգիայի կայուն աղբյուրներից օգտվելը ոչ միայն թույլ է տալիս համայնքներին խնայել համայնքային բյուջեներն ու ավելի շատ խնդիրներ լուծել բնակիչների համար։ Դա նաև ապրելակերպ է թելադրում, որի կենտրոնում շրջակա միջավայրի պահպանությունն է, հոգատարությունն է բնության և միմյանց նկատմամբ։ Ucom-ն էլ որպես պատասխանատու ընկերություն իր պարտքն է համարում հոգ տանել համայնքերի ու բնության մասին և օրինակ ծառայել այս առումով», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս արևային կայանի տեղադրումը կարևոր քայլ է ոչ միայն համայնքային ենթակառուցվածքների էներգիայի ծախսերի նվազեցման առումով, այլև ցուցիչ է այն ապրելակերպի, որը կդարձնի մեր համայնքները ավելի կայուն և շրջակա միջավայրի նկատմամբ ավելի հոգատար։ «Արևորդի» ՀԿ-ում մենք մշտապես աջակցում ենք այնպիսի լուծումների, որոնք խթանում են վերականգնվող էներգիայի կիրառումը՝ նպաստելով մաքուր, էներգաարդյունավետ և ավելի կանաչ ապագայի ձևավորմանը մեր համայնքների համար», - ասել է Արևորդի ՀԿ-ի գլխավոր ինժեներ Մարտին Մարալչյանը։

«Շատ շնորհակալ ենք Ucom ընկերությանը այսպիսի կարևոր ծրագիր իրականացնելու համար` հատկապես Գառնիկ Կարապետյանի այգում, որտեղ դրա կարիքը շատ զգացվում էր։ Արևային կայանների տեղադրումը ոչ միայն ավելի կլուսավորի մեր այգին, որը մեր ծերերի և երիտասարդների ժամանցի վայրն է, այլև զգալի խնայողություն կբերի համայնքի բյուջեին։ Հուսով ենք, որ այսպիսի նախաձեռնությունները կշարունակվեն՝ հանուն մեր համայնքի բարօրության և կայուն ապագայի», - նշել է Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։

Նշենք, որ Արևորդի ՀԿ-ի և Յուքոմի համագործակցության շրջանակներում նախորդ տարի ևս իրականացվեց նախագիծ Վարդենիս համայնքում՝ Վանևանում, որտեղ տեղադրվել էր 9.6 կվտ/ժ դրվածքային հզորությամբ կայան։ Այս տարի արևային կայաններ են տեղադրվել նաև Տավուշի մարզի և Սյունիքի մի շարք տարբեր բնակավայրերում։ 

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)
website by Sargssyan