Փորձ է արվել Իրանից ՀՀ ներմուծել առանց ակցիզային մակնշման 68500 տուփ ծխախոտ. ՊԵԿ (տեսանյութ)

Իրավապահ մարմինների միջև համագործակցության շրջանակում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ էին ստացել առ այն, որ ԻԻՀ-ից ՀՀ տարածք բեռ տեղափոխող բեռնատար ավտոմեքենայում հնարավոր է թաքցված լինի մեծ քանակությամբ ծխախոտային արտադրանք։

Ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված վերլուծության արդյունքում հսկողության տակ էին վերցվել մի շարք տրանսպորտային միջոցներ։

«Օպերատիվ տեղեկությունն իրացնելիս՝ ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն, ԱԱԾ Երևան քաղաքի վարչության և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ, զննման են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ռ․Հ․-ի կողմից շահագործվող բեռնված բեռնատարը: Արդյունքում՝ նշված բեռնատարի կիսակցորդից` ցեմենտի պարկերի տակ թաքցված, հայտնաբերվել է առանց ակցիզային մակնշման 68.500 տուփ ծխախոտ։

ՄԴՊ վարչության ծառայողների նախնական հաշվարկով, վերոնշյալ ծխախոտները թաքցնելու միջոցով ՀՀ տարածք ներմուծելու արդյունքում, չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 22,5 մլն ՀՀ դրամ ակցիզային հարկ, այսինքն՝ քաղաքացու արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող 68.500 տուփ ծխախոտը և բեռնատար ավտոմեքենան վերցվել և ի պահ են հանձնվել «Ագարակ» մաքսային անցման կետում: Ռ․Հ․-ն ձերբակալվել և ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով կազմված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

Նավթի համաշխարհային գները նվազել են Իրանին Իսրայելի «չափավոր» hարվшծից հետո. Bloomberg «Երբ նշանված էի, իմացա, որ իմ ամենամոտ ընկերուհին ինձ դավաճանել է ապագա ամուսնուս հետ». Անահիտ Սիմոնյան Պատրաստ եմ IQ թեստ հանձնել, կցանկանայի, որ Թրամփը ևս նույն կերպ վարվի․ Քամալա Հարիս Նյու Յորքում հայտնաբերվել է Շոպենի՝ նախկինում անհայտ վալսը՝ գրված 200 տարի առաջ Չինաստանում սկսվել է թռչող մեքենաների՝ աշխարհում առաջին գործարանի շինարարությունը «Ապրելու երկիր» կուսակցության հայտարարությունը Գյումրիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Ոսկե գնդակ»-ի կազմակերպիչները բացատրել են, թե ինչու է մրցանակը շնորհվել Ռոդրիին, ոչ թե Վինիսիուսին Բայդենն ասել է, որ Հս. Կորեայի կողմից ՌԴ զինվnրներ ուղարկելը «շատ վտանգավոր» զարգացում է Մհեր Ավետիսյանի շնորհավորական ուղերձը Եվգենի Պրիմակովի ծննդյան առթիվ Շարունակելու եմ քաղաքական բնույթի հոդվածներ գրել և փոխանցել լրատվամիջոցներին, չի կարող տնային կալանքն ավելի խիստ լինել քան ՔԿ-ինը. Աշոտյան 0% տարեկան փաստացի տոկոսադրույք՝ JAC մեքենաներ գնելու համար Յուրի Նավոյան․ վրացական երազանքն իրականանում է Գլխավոր խաբեբան ելույթ է ունեցել ԱԺ-ում և հայտարարել, որ արվում է ամեն ինչ, որպեսզի քաղաքացիները հարստանան․ Հրայր Կամենդատյան «Հյուսիսային տերևաթափ». մեղադրյալների կալանքը երկարացրել են Փաշինյանի «հաց ու կացը». ինչպես դեգրադացնել արժեքները Հովիկ Աղազարյանին փուռը կտան «Բալասանյան» դաշինքի քայլը սրել է իրավիճակը Գյումրիում Ինչո՞ւ է լռում գործող վարչախմբի «գաղափարական» թևը Վրաստանի ընտրությունների մասին. Մենուա Սողոմոնյան NoviOcean նոր հարթակը միաժամանակ էլեկտրաէներգիա կարտադրի քամուց, արևից և ալիքներից Առանց ճշմարտությունը ստուգելու լսածին արագ հավատալու մարդկային տկար ու խոցելի հատկությունը մեր միջից հանելու դեպքում ապագայում Հայաստանը կարող է ունենալ առողջ հասարակություն․ Մհեր Ավետիսյան
website by Sargssyan