8 միլիոն դոլար է մսխվել տիեզերք բարձրացած արբանյակի վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․

Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ հինգշաբթի օրը տեղի ունեցած կուսակցության Նախաձեռնող խմբի նիստում բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն աղմկահարույց բացահայտումներ է արել։ Թեպետ պաշտոնապես հաղորդվեց, որ «քննարկել են ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները», եւ  Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել զեկույցով ու պատասխանել նիստի մասնակիցների հարցերին, սակայն ՔՊ-ական թիմից տեղեկացանք, որ Հայրապետյանն ավելի շատ խոսել է ձախողումների մասին, բայց ոչ թե իր ղեկավարման, այլ նախորդի՝ Ռոբերտ Խաչատրյանի պաշտոնավարման ընթացքում կատարված։ Բուռն վրդովմունք է հայտնել հատկապես հայկական արբանյակի՝ տիեզերք ուղարկելու ծրագրի հետ կապված՝ ասելով, որ այն ամբողջությամբ ձախողվել է, իսկ դրա համար վատնվել է ոչ ավել, ոչ պակաս՝ 8 միլիոն դրամ։

Նախարարը մանրամասնել է, որ սխալ ծրագիր է կազմվել, սխալ հաշվարկներով, ինչի հետեւանքով տիեզերք բաց թողնված արբանյակը ոչ միայն նպատակին չի ծառայել, այլեւ գլխացավանքի առիթ է դարձել։ Ասել է, որ չնայած արբանյակը դեռեւս տիեզերքում է՝ երկրի մակերեւույթից մոտ 35 հազար կիլոմետր բարձրության վրա, սակայն նաեւ տեղեկացրել է, որ մոտ երկու ամսից այն կընկնի, եւ իրենք նոր ծրագիր են մշակում, որը մոտ 50 միլիոն է արժենալու։ 

Նա այնպիսի վրդովմունքով եւ դետալային է ներկայացրել կատարված խայտառակությունը, որ նիստին ներկա ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը միջամտել է, թե արդյոք արժե՞ ընդլայնված ֆորմատով նիստում խոսել այդ թեմայի մասին։ Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավորներից, գործադիրի անդամներից բացի, Նախաձեռնող խմբի նիստերին մասնակցում են նաեւ ՔՊ-ական ՏԻՄ ներկայացուցիչներ, շարքային անդամներ, իսկ ժամանակին ողջ հանրությունից ոչ մի գաղտնիք չպահող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հիմա ամեն ինչ գաղտնի է պահում անգամ իր կուսակցության անդամներից, որոնք ընդամենը մի քանի հազար հոգի են` հանրապետությունով մեկ։

Մխիթար Հայրապետյանը հակադարձել է, որ դա գաղտնի պահել հնարավոր չէ, քանի որ քրեական գործ էլ կա հարուցված։ Հիշեցնենք, որ հայկական առաջին արբանյակը տիեզերք է բարձրացվել 2022-ի մայիսի 25-ին, որի մասին անձամբ հաղորդեց վարչապետ Փաշինյանը՝ դա ներկայացնելով որպես դարակազմիկ ձեռքբերում իր իշխանության կողմից. «Արբանյակի կողմից արված լուսանկարներն Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության եւ այլ ոլորտներում»։

Բայց ինչպես բոլոր մյուս հարցերում, այս հարցում էլ իշխանությունը ձախողեց: Եվ ուշագրավ է, որ ձախողման գլխավոր պատասխանատուներից մեկն ընդամենը երկու օր առաջ նոր պաշտոնի անցավ, մինչդեռ նորմալ երկրներում նա մեղադրյալի աթոռին կհայտնվեր։ Խոսքը ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանի մասին է, որին խորհրդարանը երկու օր առաջ ընտրեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ` այն դեպքում, երբ թիմի ներսում շատերը գիտեին, թե ինչ սկանդալային պատմությամբ է Ավետ Պողոսյանը լքել փոխնախարարի պաշտոնը։ Այդ մասին անգամ մամուլի բազում հրապարակումներ եղան, որ Պողոսյանի պաշտոնանկության պատճառը ոլորտում աշխատանքը ձախողելն է, հենց նա է համակարգել արբանյակի՝ տիեզերք ուղարկելու ծրագիրը։

«Հայասաթ-1» արբանյակն ԱՄՆ-ի «Վանդենբերգ» ավիաբազայից SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով, ապա նաեւ՝ «Արմսաթ-1»-ը տիեզերք ուղարկելուց կարճ ժամանակ անց խնդիրները զգացնել են տվել, տիեզերք ուղարկված արբանյակները այլ երկրների արբանյակների գլխին պատուհաս են դարձել, խափանել շատ երկրների արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը: Հենց սա է դարձել պատճառը, որ Պողոսյանն այս տարվա հուլիսին հեռացվեց փոխնախարարի պաշտոնից։ Իսկ ՀՌՀ-ն, ըստ ամենայնի, դարձել է իշխանությանը, Փաշինյանին ինչ-որ ծառայություններ մատուցած անձանց բարձր աշխատավարձով թոշակ վճարելու կառույց, որտեղ հանգրվանում են ամենատարբեր տիպի ու մասնագիտության, բայց հեռուստատեսության ու ռադիոյի հետ աղերսներ չունեցող մարդիկ:
Ուշագրավ է, որ խորհրդարանում մի քանի օր առաջ ՀՌՀ անդամի «քննություն» հանձնող Պողոսյանը, ի պատասխան ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին, վստահեցրեց, որ ոչ մի խնդիր չկա տիեզերք բարձրացած արբանյակների հետ կապված։ «Այս պահին կարող եմ ասել, որ այդ գործողությունները տեղի են ունենում ժամանակացույցից մի փոքր արագ, թեստավորումը մեր սպասածից ավելի դրական զարգացում ունի»,- ասել էր նա։

Մխիթար Հայրապետյանը ոլորտի ձեռքբերում է համարել ՊՆ-ից ստացած մոտ 500 մլն դոլարի պատվերը՝ սպառազինության ոլորտի համար, ասել է, որ այդ նպատակով ծրագրերի մշակումն ընթացքի մեջ է։ Այսինքն՝ այդքան գումարի զենք է արտադրվելու Հայաստանում` ԲՏԱ նախարարության համակարգի կողմից կամ պատվերով:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan