«Պոզով պոչով» կոռուպցիան Արմավիրի համայնքապետարանում, փոխմարզպետ Խաչատուր Մկրտչյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզպետի տեղակալը՝ Խաչատուր Մկրտչյանը, 28 տարի համայնքապետարանում տարբեր պաշտոններ զբաղեցնելուն զուգահեռ, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ներում տեղավորել է կնոջը՝ Լուսածին Ալեքսանյանին և համատեղ բնակվող Անահիտ Մկրտչյանին։

Երբ վարչապետ Փաշինյանը Արմավիրի մարզի դպրոցներում տարեսկզբին պոզով-պոչով կոռուպցիա էր փնտրում, գուցե մտքով չէր անցնում, որ կոռուպցիան ոչ շատ հեռու Արմավիրի համայնքապետարանում է։

Խաչատուր Մկրտչյանը 1996 թվականից Արմավիրի համայնքապետարանում աշխատանքի է տեղավորվել` որպես ՀՀ Արմավիրի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի առաջատար, այնուհետև գլխավոր մասնագետ։

Դրանից հետո` 2000 թվականից, եղել է նաև Արմավիրի մարզպետարանում՝ որպես Քաղաքաշինության վարչության պետ։ Հաջորդ պաշտոնը կրկին մարզպետի տեղակալն է եղել, ապա խորհրդական և կրկին մարզպետի տեղակալ։

Փոխմարզպետ Մկրտչյանը կնոջը աշխատանքի է տեղավորել «Արմավիրի համայնքապետարանի գրադարան» ՀՈԱԿ-ում` որպես տնօրեն, իր հետ համատեղ բնակվող Անահիտ Մկրտչյանին՝ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 10 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում` որպես հոգեբան։

Հովհաննես Մկրտչյանը՝ փոխմարզպետի որդին, աշխատում է որպես ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։

Փոխմարզպետը հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում Արմավիրի մարզի Արմավիր համայնքում և 2 հողամաս Շենավան համայնքում։

Փոխմարզպետի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 720 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցը կազմել է 4 մլն 800 հազար դրամ։
Տարեկան եկամուտը 6 մլն 334 հազար դրամ է կազմել, որից 5 մլն 448 հազարն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Արմավիրի մարզի համայնքապետարանի աշխատակազմից, 685 հազար դրամը կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, 200 հազար դրամը այլ եկամուտ է, որի աղբյուրը հստակ նշված չէ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan