ԶՊՄԿ-ն թիվ մեկ հարկատուն է. կտրուկ առաջ է անցել մյուսներից

ՀՀ Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով հազար խոշոր հարկատուների ցանկը։ Առաջին հորիզոնականում Զանգեզուրի պղձամոլիբդենային կոմբինատն է, որը տարվա երեք եռամսյակների ընթացքում վճարել է 83.7 մլրդ դրամ հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 52.4 մլրդ դրամի դիմաց։

Երկրորդ տեղում «Մոբայլ սենթր» ընկերությունն է՝ 49.1 մլրդ դրամ (2023 թ. հունվար-սեպտեմբերին՝ 30.1 մլրդ դրամ)։

Երրորդ տեղում «Գրանդ տոբակոն» է՝ 39.8 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 31 մլրդ դրամ։

Միայն այս տարվա երեք եռամսյակների կտրվածքով ԶՊՄԿ-ն ավելի շատ հարկ է վճարել, քան ողջ անցած տարի։ Վստահաբար, չորրորդ եռամսյակի տվյալներն էլ, երբ հայտնի դառնան, ԶՊՄԿ վճարած միլիարդները եռանիշ թվով կնշվեն։ Այդպես եղել է նաև 2022 թ., երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 143.9 մլրդ դրամ էր վճարել պետբյուջե։

2023 թ. կոմբինատը վճարել էր 70.8 մլրդ դրամ։

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն վճարած հարկերի ծավալով միայն երրորդն էր՝ վճարած 15.6 մլրդ դրամ հարկերով։ Ընդ որում, առաջին եռամսյակում 140 միլիոն դրամով ավելի շատ հարկ էր վճարել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Կոմբինատից վստահեցրել էին, որ արդեն հաջորդ եռամսյակում վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը։ «Բանն այն է, որ առաջին եռամսյակում չեն արտացոլվում տարեկան հաշվետվությունները, որոնք ըստ հարկային օրենսգրքի ներկայացվում են ապրիլին, և տարեկան վճարների մեծ մասը՝ ռոյալթիի և շահութահարկի մասով արվում է այդ ամսին»,- ասել էին կոմբինատից։

Երկրորդ եռամսյակում պարզվեց, որ կոմբինատը կես տարում վճարել է 64.4 մլրդ։ Այսինքն, երկրորդ եռամսյակում երեք անգամ ավելի շատ, քան առաջինում։ Եվ այժմ էլ ԶՊՄԿ-ն կրկին ամրապնդել է առաջատարի իր դիրքերը՝ ապացուցելով, որ ամենախոշոր հարկատուն է Հայաստանում։

Անահիտ Հայրապետյան

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan