«Իրական Հայաստանի» ու «խաղաղության դարաշրջանի» թոզփչոցին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրեր առաջ Կազանում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը, որն ընթանում էր առանց միջնորդների։ Այս ֆորմատը մեծապես ձեռնտու է Ադրբեջանին, որը ձգտում է ազատվել անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ստվերից ու հասնել դրա վերջնական լուծարմանը։ Բացի այդ, բազմիցս ականատես ենք եղել, թե, ի վերջո, ինչ է տեղի ունենում, երբ առանց միջնորդական առաքելության Փաշինյանն ու Ալիևը հանդիպում են ու պայմանավորվածություններ ձեռք բերում։ Լավագույն օրինակը Դուշանբեի վերելակային հանդիպումն է, երբ կողմերը պայմանավորվեցին չկրակել, սակայն տեսանք, թե այդ ամենն ինչով ավարտվեց։
Ավելին, առանց միջնորդների հանդիպումն Ադրբեջանին հնարավորություն է տալիս մինչև վերջ ճնշումներ գործադրել Հայաստանի վրա ու պետք եղած դեպքում խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ու չկա որևէ միջազգային հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի զսպել Ադրբեջանի ախորժակը։ Իսկ այս ամենը ճանապարհ է բացում նոր զիջումների ու տարածքային կորուստների համար։ Այդ դեպքում ՀՀ իշխանություններն ինչո՞ւ են համաձայնել նման պայմաններում հանդիպում անցկացնելու տարբերակին: Նախ՝ որպեսզի ժողովրդին ցույց տան, թե խաղաղության օրակարգն առաջ են մղում, որի այլընտրանքն, ըստ իրենց, պատերազմն է։
Նոր պատերազմով վախեցնելով հանրությանը՝ Փաշինյանը ձևացնում է, որ իր իշխանության կողմից տարվող քաղաքականությունը շատ արդյունավետ է։ Դրա համար էլ նա հայտարարում է, թե Հայաստանի ապագայի մասով հիմա ավելի հանգիստ է, քան 2018 կամ 2019 թվականներին։ Ու դա պայմանավորում է նրանով, որ տեսնում է առկա ռիսկերի կառավարման հնարավորություն, որն իրականություն է դառնալու, այսպես կոչված, «իրական Հայաստանի հայեցակարգի» շրջանակներում։ Բայց ռեալ իրավիճակը ցույց է տալիս, որ դա լրիվ հակառակի մասին է։ Փաշինյանը հայտարարում է, որ քաղաքական ճանապարհով Ադրբեջանն իր զորքերը պիտի դուրս հանի Հայաստանի տարածքից, բայց Ադրբեջանից այս մասով դրական պատասխան չկա։ Ալիևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե իրենք մնալու են այն դիրքերում, որոնք զբաղեցնում են։ Նա միշտ ընդգծել է հայկական դիրքերի նկատմամբ գերակա դիրքեր զբաղեցնելու կարևորությունը։ Մյուս կողմից էլ՝ եթե «իրական Հայաստանի հայեցակարգն» իսկապես գործում է, ապա ինչո՞ւ սահմանազատումը Տավուշից այն կողմ չի անցնում։
Պարզ է, որ Ադրբեջանն ընդհանրապես ցանկություն չունի իր զորքերը դուրս հանել Հայաստանի օկուպացված մասերից, այլապես եթե նման մտադրություն լիներ, ապա երբ Փաշինյանն առաջարկում էր զորքերի երկուստեք հետքաշում, Բաքուն պիտի որ համաձայներ։ Սակայն Ադրբեջանը ոչ միայն մտադրություն չունի հետ քաշվելու Հայաստանի օկուպացված տարածքներից, այլև կոնկրետ տարածքային նկրտումներ ունի ՀՀ տարածքի նկատմամբ։ Դրա համար էլ ակտիվորեն զարգացնում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու թեման։ Իսկ ինչի՞ մասին է իշխանությունների առաջ քաշած «իրական Հայաստանի հայեցակարգը», միգուցե հենց ադրբեջանցիների «վերադարձի՞»։ Իրերի այն դրությունը, որը Փաշինյանը ժառանգություն է ստացել իր նախորդներից, դրական իմաստով էականորեն տարբերվում է ներկայիս իրավիճակից, քանի որ հայկական կողմի դիրքերն այն ժամանակ առավել ամուր էին, քան հիմա է։
Բայց տարօրինակ կերպով Փաշինյանը նշում է, թե հիմա ավելի հանգիստ է։ Միգուցե հանգիստ է, որ ինքը մնալու է իշխանության՝ թեկուզ ավերակների վրա, քանի որ իր իշխանության երկարաձգման հարցում թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցությունն է վայելում։ Դրա համար էլ Բաքվից կոշտ հայտարարություններ են հնչում հատկապես Հայաստանի ընդդիմության հասցեին, թե իբր ռևանշիստները ցանկանում են գլուխ բարձրացնել։ Իսկ թե Հայաստանի հետ ինչ կարող է տեղի ունենալ, այնքան էլ հետաքրքիր չէ փաշինյանական իշխանությանը։ Ուղղակի հիմա խնդիրն այլ է. կլիմայական համաժողովից առաջ Ադրբեջանին պետք է ցույց տալ, որ ինքը կառուցողական է, տրամադրված է բանակցելու, բայց երբ համաժողովն անցնի, իրավիճակը ևս կփոխվի, ու Բաքուն ավելի կոշտ դիրքերից հանդես կգա։
Ու բացառված չէ, որ մի պահի Ադրբեջանը նաև ռազմական գործողությունների դիմի՝ պնդելով, որ Հայաստանը չի կատարում իրենց պահանջները։ Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, որ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել միայն այն ժամանակ, երբ բոլոր կետերը համաձայնեցված լինեն։ Այնպես որ, «իրական Հայաստանի» ու «խաղաղության դարաշրջանի» մասին թեզերն ընդամենը ժողովրդի աչքին թոզփչոցի են։ Ու մինչ Նիկոլ Փաշինյանը այստեղ-այնտեղ անհոգ հեծանիվ է վարում, վայելում իր պաշտոնը, երկրին սպառնացող վտանգն ավելի է ահագնանում։ Այնինչ, «թոշակի գնալու» դեպքում երևի թե մի անգամ օգուտ կտա մեր երկրին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան
Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)
Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին
Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի
Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ
«2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին
Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico
Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ)
Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը
Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում
Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն
«Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը
ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է
Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan
Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան
Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ»
«Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կող...
Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ»
Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»
Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»
Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»
«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»
Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»
Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)
Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները
Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ Տիգրան Ավինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան...
Երևան քաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ)
Շիրակում հայտնաբերվել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր (տեսանյութ)