Յուրի Նավոյան․ վրացական երազանքն իրականանում է

ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը 2024 թ․ հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում դիտարկել է վրացական խորհրդարանական ընտրությունները։ Նա փորձագիտական գնահատականներ է տվել ընտրական գործընթացի արդյունքներին, ինչպես նաև Վրաստանի զարգացման և տարածաշրջանային կայունության համար ներկա ընտրությունների նշանակությանը։

Ըստ նրա, Վրաստանում ստեղծվել էին բոլոր իրավական, կազմակերպական ու տեխնիկական պայմանները քաղաքացիների իրական կամարտահայտության համար։

Ազատ և մրցակցային ընտրություններն առաջին անգամ տեղի  են ունեցել համամասնական ըտրացուցակներով, ինչը բերել է քաղաքական կուսակցությունների և նրանց ծրագրերի դերի բարձրացմանը։ Նորարարություն էր նաև էլեկտրոնային տեխնոլոգիաների, ստուգման և ձայների հաշվարկման սարքերի օգտագործումը, ինչը նպաստել է տեղամասերում ընտրական գործընթացի և ձայների հաշվարկի նկատմամբ անմիջական հսկողությանը։ 

Պահպանվել են ընտրությունների այլընտրանքային և մրցակցային սկզբունքները։ Բոլոր կուսակցությունների համար ստեղծվել էին գրանցվելու և ընտրություններին մասնակցելու իրավական միասնական պայմաններ։ Իսկ ընտրաթերթիկում  18 կուսակցության առկայությունը ընտրողին լայն ընտրության հնարավորություն էր տալիս։

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակահատվածում կուսակցություները ընտրական հանձնաժողովների կազմում իրենց ներկայացուցիչներին նշանակելու իրավունք ունեին։ Ինչը և արվել է․ յուրաքանչյուր հանձնաժողովի 17 անդամից 9-ը հանդիսանում էին քաղաքական կուսակցություների ներկայացուցիչներ։ Չնայած նախընտրական փուլի լարվածությանը և բևեռացմանը, բուն ընտրությունները անցել են հանգիստ պայմաններում։

Ընտրությունների օրը հայտնաբերված խախտումները տեղերում կանխվել են ընտրական հանձնաժողովների կողմից, իսկ որոշ դեպքերում իրավապահ մարմինները դրանց տվել են իրավական գնահատական ընթացք և հետագա հետաքննության համար։

 

Գնահատելով Վրաստանի խորհրդարանական ընտրությունների քաղաքական նշանակությունը, Յուրի Նավոյանը նշում է, որ այն ցույց տվեց Վրաստանի ազգային-պետական ինքնության կողմնակիցների հաղթանակը։ Իսկ հասարակությունում նկատվող հետընտրական որոշակի լարվածությունը և միտինգները պայմանավորված են դրսից միջամտության սպասման համախտանիշով, ինչը հաճախ է տեղի  ունեցել Վրաստանի քաղաքական պատմության վերջին տասնամյակներում։

Բայց, Յուրի Նավոյանը համարում է, որ Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը զգուշանում է նոր ցնցումներից, որոնք կխախտեն առկա սոցիալական և տնտեսական կայունությունը և երկիրը կներքաշեն Ռուսաստանի հետ նոր հակամարտության մեջ։  

Այս ընտրությունների գլխավոր դասերից մեկն այն է, որ հե՛նց «Վրացական երազանք» իշխող կուսակցության ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլու և նրա քաղաքական թիմի կողմից իրականացվող քաղաքականությունում Վրաստանի քաղաքացիները տեսան մի ուղի, որը բխում է վրացական ազգային շահերից, այլ ոչ թե հենվում  դրսից արհեստական միջամտության և ներքին ու արտաքին առճակատման մոդելների պարտադրման վրա։ 

ԴԻԱԼՈԳ կազմակերպության ղեկավարը ուշադրություն է հրավիրում նաև մեկ այլ կարևոր փաստի վրա․ նախընտրական արշավում Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է ընտրութուններից հետո 2008 թ․ «հնգօրյա» պատերազմի մեղավորների նկատմամբ դատական գործընթաց կազմակերպելու և դատի արդյունքում «օսեթին եղբայրներից և քույրերից ներողություն խնդրելու» մտադրության մասին։  

Կովկասյան տարածաշրջանը հարյուրամյակներով բզկտվել է ազգամիջյան հակամարտություններից և պատերազմներից, բայց երբեք այդ պատերազմների հրահրողները չեն արժանացել համապատասխան գնահատականի և վերաբերմունքի։ Նույնիսկ Թուրքիան մինչև այժմ հայերից ներողություն չի խնդրել իրականացրած ցեղասպանության համար, ինչը միջազգային համընդհանուր ճանաչման արժանացած փաստ է։ 

Վրաստանի քաղաքական ղեկավարության ներողության աննախադեպ փաստը և «հնգօրյա» պատերազմի մեղավորներին պատժելը թուլ կտա հաղթահարել ազգամիջյան թշնամանքը և հարևան ժողովուրդների միջև արժանապատիվ երկխոսություն հաստատել։ Այն ավանդ կլինի համագործակցության և փոխշահավետ գործընկերության համար մեծ հնարավորություններ ունեցող տարածաշրջանի կայուն զարգացման գործում։ 

Յուրի Նավոյանը ընդգծում է, որ ելնելով ազգային շահերից, Վրաստանի ընտրողների մեծամասնությունը հետևություններ է արել երկրի ոչ վաղ անցյալի պատմությունից և «Վրացական երազանքին» պատվիրակել մանդատ կայուն զարգացման, ուրիշ ժողովուրդների նկատմամբ հարգանքի, հարևան պետությունների հետ խաղաղ և պրագմատիկ փոխհարաբերությունների ապահովման համար։ Սա իրավամբ կարելի է վրացական երազանքի իրականացում համարել։ 

Նրա կարծիքով, հոկտեմբերի 26-ի ընտրությունների մյուս առանձնահատկությունն այն է, որ իրենց նշանակությամբ դրանք դուրս են վրացական շրջանակներից։ Այս ընտրությունների դասերը օրինակ կարող են հանդիսանալ տարածաշրջանի մյուս երկրների համար, որ թույլ չտան դրսից արհեստական միջամտություններ, առճակատման օրակարգերի պարտադրում և իրենց պետությունների տարածքները աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմի վերածումը, որոնք այդ նույն պետություններին  կործանիչ արդյունքների կարող են հանգեցնել։  

«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը
website by Sargssyan