Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը մերժեց Բաքվի «Քաղաքակրթությունների ֆորումի» մասնակցությունը, իսկ Նիկոլը՝ հանում է ՀՀ թեկնածությունն հօգուտ Ադրբեջանի․ Էդուարդ Շարմազանով
Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը մերժեց Բաքվի «Քաղաքակրթությունների ֆորումի» մասնակցությունը,իսկ Նիկոլը՝ հանում է ՀՀ թեկնածությունն հօգուտ Ադրբեջանի։
Ակնհայտ է,որ Փաշինյանի ռեժիմն ամեն ինչ արել եւ անում է ՀՀ երբեմնի վստահելի ու կառուցողական բանակցային դիրքերը զրոյացնելու ուղղությամբ։
Ավելին, Փաշինյանը հրաժարվեց պաշտպանել ՀՀ ու Արցախի շահը՝ դառնալով ադրբեջանա-թուրքական տանդեմի կամակատար։
Հայ-ադրբեջանական «բանակցություններում» փաստացի ներկայացված էր միայն պանթուրքիզմի ու միջնորդների շահերը,բայց ոչ ՝ ՀՀ-ի։
Երբ ՀՀ-ն ղեկավար ուներ ,եւ դաշնակից ուներ ,եւ ՝վստահելի գործընկերներ։
Իսկ ՀՀ դիրքորոշումն էլ ընկալելի էր միջնորդ երկների եւ,մասնավորապես,դաշնակից ՌԴ-ի համար։
Խոսեմ փաստերով…
2016-ի ապրիլին ՌԴ ԱԳՆ Ս.Լավրովն այցելեց Երեւան։
Երեւանում Ս.Լավրովը ՀՀ ԱԳՆ Է.Նալբանդյանի հետ հանդես եկավ համատեղ մամուլի ասուլիսով։
Լավրովի խոսքով .«Հայաստանը ՌԴ առանցքային գործընկերն է ԱՊՀ տարածաշրջանում»:
Այնուհետեւ Ս.Լավրովը նշեց,որ «ՌԴ-ն մերժում ու դատապարտում է Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման փորձերն ու բացառապես պաշտպանում է 1994-1995թթ.զինադադարի փաստաթղթի կետերի իրականացումը»։
Այս հայտարարությունը փաստացի նշանակում էր Ադրբեջանի դիվանագիտական ֆիասկոն,քանի որ Ալիեւի նպատակն էր 2016-ի հարձակման հետեւանքով հայկական կողմերին պարտադրել իր համար ավելի նախընտրելի պայմաններով զինադադարի փաստաթուղթ,որտեղ Արցախն այլեւս ստորագրված փաստաթղթի կողմ չի լինի։
Սակայն հայոց բանակն ու դիվանագիտությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Ադրբեջանին նման հնարավորություն չտվեց։
Ու հենց դա 2016-ի ապրիլին Երեւանում փաստեց ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։
Բայց սա ամենը չէ։
Նույն ասուլիսի ժամանակ հայ լրագրողների հարցերին ի պատասխան Լավրովը նշեց ,որ «Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները անթույլատրելի են,քանի որ դրանք ոչ թե խաղաղության կոչեր էին,այլ՝ պատերազմի։Եվ Թուրքիայի նման արձագանքն արմատապես դեմ է միջազգային հանրության տեսակետին»։
Այս հայտարարություններն արդյունք էին նախ եւ առաջ ՀՀ իշխանությունների պետականամետ ու արդյունավետ քաղաքականության ՝նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ ու նախարար Էդվարդ Նալբանդյանի գործունեության։
Բայց Լավրովն Երեւանում նաեւ խոսեց Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների վերաբերյալ։
Լրագրողի հարցին ի պատասխան ,նա նշեց.« Որպես Կազանյան բանակցությունների անմիջական մասնակից կարող եմ ասել,որ Կազանյան փաստաթուղթը Հայաստանը չի մերժել»։
Սա հստակ ուղերձ էր,որ ՀՀ ղեկավարության ու միջնորդ պետությունների ,մասնավորապես,ՌԴ -ի կարծիքները համահունչ են ,իսկ ապակառուցողական կողմն Ադրբեջանն է։
Սերժ Սարգսյանի ղեկավարման շրջանում,2016-ի պատերազմից հետո ՀՀ-ն հրաժարվեց մասնակցել Բաքվում կայնալիք «Քաղաքակրթությունների ֆորումին»,հստակ նշելով,որ նման հայատյաց քաղաքականություն իրականացնողների հետ ի՞նչ «քաղաքակրթական ֆորում»։
Այնպես որ,խնդիրը ոչ թե միջազգային դերակատարների է,այլ նիկոլիստական հակապետական ու ապաշնորհ ռեժիմի մեջ է։
Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը մերժեց Բաքվի «Քաղաքակրթությունների ֆորումի» մասնակցությունը, իսկ Նիկոլը՝ հանում է ՀՀ թեկնածությունն հօգուտ Ադրբեջանի․ Էդուարդ Շարմազանով
ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կհանդիպեն Աստանայում
Գեղարքունիքում կասեցվել է մանրաձկան գործարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ
Rolls-Royce-ը ներկայացրել է բացառիկ Phantom (լուսանկարներ)
Փաշինյան-Ալիև շփումներն օգուտ են տալիս, մենք դրական ենք գնահատում այդ հանդիպումները. Արայիկ Հարությունյան
Սիրուշոն հրապարակել է իր և Խորեն Աբրահամյանի լուսանկարը
Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 2,5 տոկոսով
Դիլիջանում ավտոտնակ է պայթել. կասկածյալը տիրոջ հարևանն է
Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1 ունցիայի համար 2,800 դոլարը
Ուկրաինան պետք է hարվшծի, եթե հյուսիսկորեական զnրքերը հատեն սահմանը. Բայդեն
Բարեկարգվող Ավան
«Ինտեր»-ը նոր կետ է ավելացրել Մխիթարյանի պայմանագրում
️«Սրբազան պայքարի» կողմից իշխանափոխության հասնելու հստակ տրամաբանություն չենք տեսնում. Չալաբյան
Օձի տարի. կենդանակերպի այս նշանների համար հաջողություն է նախատեսված 2025 թվականին
Ռուսաստանի վեց շրջաններում գիշերը ոչնչացվել է 23 անօդաչու թռչող սարք
Խնդրի լուծումն առաջարկում են, լրացուցիչ գումար չի ծախսվելու, բայց պետական մարմինները չեն կատարում
ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻՊ դիմումը, որով վիճարկվում են դատավորի պաշտոնի նշանակմանը վերաբերող որոշ կարգավորումներ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման մասին ստացվող զեկույցներով. «ՀայաՔվե»
Ստեղծագրության ակադեմիան առաջին շրջանավարտներն ունի
Կանադայում ընդդիմությունը սկսում է Թրյուդոյի կառավարությանը հեռացնելու բանակցությունները
Ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչից` Սյունիքի փոխմարզպետ. ինչ է հայտարարագրել Հայկ Հարությունյանը. «Ժողովուրդ»
«Իրական Հայաստանի» ու «խաղաղության դարաշրջանի» թոզփչոցին. «Փաստ»
Վրաստանի ընտրությունների տարածաշրջանային մոդելավորումը. «Փաստ»
«Թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին տարածաշրջանն անհրաժեշտ է իր ամբողջության մեջ. մեր տարածաշրջանում մշտապես լինելու է պայք...
Ովքե՞ր և ինչո՞ւ են ցանկանում Արցախի հարցը «փակված» տեսնել. փոխվել են ժամանակները, տեխնոլոգիաները, իսկ պատկերը նույնն է. ...
Չեն թողնում բուհերը վերանորոգումներ իրականացնեն, ենթակառուցվածքներ ստեղծեն. «Փաստ»
Իսկ ո՞վ է մեղավոր.... «Փաստ»
Առաջատարների նոր «տեղաշարժերը». ի՞նչ է կատարվում խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»
ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կհանդիպեն Աստանայում
Ավետիք Չալաբյանի դեմ դատավարության նոր մանրամասները․ ասուլիս
Նյու Յորքում հայտնաբերվել է Շոպենի՝ նախկինում անհայտ վալսը՝ գրված 200 տարի առաջ
0% տարեկան փաստացի տոկոսադրույք՝ JAC մեքենաներ գնելու համար
Միջնադարում Կեչառիսի վանական համալիրը հայոց ինքնության պահպանության և օտարամոլության դեմ պայքարի գլխավոր կենտրոններից էր...
Երևանում՝ տներից մեկի սենյակում հայտնաբերվել է 62-ամյա քաղաքացու մարմին
Նոր Նորք վարչական շրջանի գրասենյակում տեղի է ունեցել ՀՀՄ նոր անդամատոմսերի հանձնումը
Նոր Նորք վարչական շրջանի գրասենյակում տեղի է ունեցել ՀՀՄ նոր անդամատոմսերի հանձնումը