Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է

Խնայողությունը ոչ միայն գումար մի կողմ դնելու և ֆինանսական անվտանգության, այլև՝ ապագայի պլանավորման, մեծ երազանքների իրագործման և նոր մարտահրավերների պատրաստ լինելու մասին է։

Հայաստանում խնայողությունների միջազգային օրը սկսել ենք նշել միայն վերջին տարիներին, սակայն տոնն արդեն 100 տարեկան է։

Օրվա նպատակը հանրության շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելը և խնայողությունների կատարումը խրախուսելն է։

Այժմ մի քանի խորհուրդ, թե ինչպես սկսել խնայել գումար, եթե դա անելը Ձեզ մոտ դեռ այնքան էլ լավ չի ստացվում։

  1. Դնել հստակ նպատակներ

Իմանալը, թե կոնկրետ ինչ նպատակով եք գումար խնայում, Ձեզ կօգնի լինել առավել       մոտիվացված։ Նպատակը կօգնի նաև դիմանալ գայթակղություններին և չկատարել ոչ անհրաժեշտ գնումներ։

  1. Խնայել ճիշտ վայրում

Գումարը ներքնակի տակ պահելն արդյունավետ չէ, քանզի ինֆլյացիայի արդյունքում ձեր գումարի արժեքը ժամանակի ընթացքում կընկնի, էլ չենք խոսում անվտանգային խնդիրների մասին։ Ընտրե´ք խնայման այնպիսի տարբերակ, որի արդյունքում գումարը կաճի։ Այս պարագայում ավանդը, պարտատոմսեր գնելը, ներդրումներ անելը հիանալի տարբերակներ են։

  1. Սկսել փոքր գումարից

Գումար խնայելու համար արտասահմանում ապրող հեռու բարեկամից անակնկալ ժառանգություն սպասել պետք չէ։ Ինչքան գրագետ սկսեք վարվել անգամ ամենափոքր շահույթի հետ, այդքան մեծ է հավանականությունը, որ կկարողանաք խնայել գումար ավելի մեծ նպատակների համար:

  1. Օգտվել շահավետ առաջարկներից

Նախապես ֆիքսեք, թե ինչ է Ձեզ անհրաժեշտ և մինչև գնում կատարելն ուսումնասիրեք առկա լավագույն առաջարկները: Գտեք ակցիաներ, պրոմոկոդեր, քեշբեքեր։ Մի´ ամաչեք օգտվել անգամ ամենափոքր զեղչերից, քանզի ձեր ընդհանուր ծախսերում դրանք կարող են «եղանակ փոխել»։

Ամիօ բանկը, հաշվի առնելով ժամանակի պահանջը և խրախուսելով խնայողություններ կատարելը, ստեղծել է լավագույն պայմանները՝ օգնելու իր հաճախորդներին կատարել մտածված և շահավետ խնայողություններ։

Ի դեպ, բանկի առաջարկած ավանդային պայմանները շուկայում լավագույններից են, իսկ թիմը մշտապես պատրաստ է կատարել ֆինանսական խորհրդատվություն, որ Ձեր ֆինանսները տնօրինեք հնարավորինս արդյունավետ կերպով։Չմոռանաք նաև, որ AMIO Mobile-ով ավանդային հաշիվ բացելն առավել շահավետ է, քանզի ավանդի տոկոսադրույքն ավելի բարձր է։ Ամիօ բանկի առաջարկած ավանդատեսակների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝ AMIO ԲԱՆԿ | Ավանդներ (amiobank.am)

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը 2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի Սարգսյան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան
website by Sargssyan