Բացվել է «Երվանդ Քոչար-125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը

Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի թանգարանի և Քոչար ընտանիքի համագործակցությամբ բացվել է «Երվանդ Քոչար-125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է. «Պետությունը չափազանց կարևորում է անվանի գործիչների արժանի մեծարումն ու հանրահռչակումը: Եվ այս համատեքստում Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը պատշաճ նշելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, որը հաստատել է 11 միջոցառումների առաջարկներ: Դրանց իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 167 մլն դրամ: Ընտրված միջոցառումները բազմաբնույթ են և նպաստելու են Երվանդ Քոչարի արվեստի արժևորմանը, հանրայնացմանը ու միջազգայնացմանը, խթանելու են վարպետի ստեղծագործական առանձնահատկությունների ուսումնասիրություններին և ապահովելու են այդ ժառանգությանը ավելի լայն զանգվածների հասանելիությունը»:

Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ այս տարվա նոյեմբերի 27-ին Պոմպիդու կենտրոնում նախատեսված է Սերգեյ Փարաջանովին և Երվանդ Քոչարին նվիրված ցուցադրություն: Ցուցադրվելու են կենտրոնի հավաքածուում գտնվող Երվանդ Քոչարի երկու ստեղծագործություն:

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կամզակերպմանն աջակցելու և նախագիծը կյանքի կոչելու համար. «Երվանդ Քոչարը խիզախող արվեստագետ էր, որի հայացքը մշտապես ժամանակի մարտահրավերներին էր ուղղված. նա փորձում էր գտնել պատասխաններ և առաջադրել նոր հարցադրումներ: Շատ ուրախ եմ, որ աշխարհին հպարտորեն կարող ենք ներկայանալ այս մեծ արվեստագետի ժառանգությամբ»:

«Երվանդ Քոչար-125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղին` ընդգրկելով տարբեր տարիների նրա գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ ու տարածական երկեր: Առանցքում Քոչարի կյանքի կարևորագույն քաղաքներն են` Թիֆլիս, Փարիզ, Երևան: Անիմացիոն էֆեկտներով հագեցած միջավայրում ներկայացված է գյուտարար Քոչարի՝ համաշխարհային արվեստում աննախադեպ երևույթ համարվող տարածական գեղանկարները: Քոչարը ներկայացված է նաև գեղանկարչական նոր ներկանյութի` մոմաներկի հեղինակային գյուտով:

Ցուցահանդեսի համադրողը Հասմիկ Բադալյանն է, անիմացիոն սրահի հեղինակը՝ Աշոտ Մարաբյանը:

Նշենք, որ Վարպետի աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երվանդ Քոչարի թանգարանում (Երևան), Ժորժ Պոմպիդու կենտրոնում (Փարիզ), Գալուստ Գյուլբենկյան թանգարանում (Լիսաբոն), Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստների թանգարանում (Մոսկվա), Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ), մասնավոր հավաքածուներում։

2025 թվականին կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում․ ֆինանսների նախարար Նախկին զինծառայողները կկարողանան վերադառնալ ծառայության՝ առանց կենսաթոշակի իրավունքը կորցնելու Մեր օրակարգում ԼՂ հիմնահարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցեր չկան. Միրզոյան (տեսանյութ) Բացվել է «Երվանդ Քոչար-125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը Հնդկաստանի բանկերը խուսափում են Ռուսաստանի հետ մասնակցել առևտրային գործարքների Կրեմլը մեկնաբանել է ռուսական ընկերությունների՝ Google-ի դեմ 2 ունդեցիլիոն ռուբլու հայցի ներկայացումը «8 տարեկան էի, որ կորցրեցի հորս». Ավրաամ Ռուսո «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Էմպոլի»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն առաջիկայում կստորագրվի. Լավրով Քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ Անկախության օրը չգիտեն, պետք է պետությունը ճանաչենք․ Փաշինյան Հրդեհ՝ Գյումրիում. վիրшվոր կա 9 քաղաքացիների ձերբակալման հիմքերը, մեղմ ասած, զավեշտալի են, և իրավական հարթությունում դիտարկելու իմաստ չկա. Տիգրան Աբրահամյան Իրկուտսկի մերձակայքում վթարից 3 մարդ է մաhացել. տեսախցիկը ֆիքսել է պահը (տեսանյութ 18+) Ֆուտզալի սիրողական մրցաշարի եզրափակիչի մասնակիցները հայտնի են. պայքարը թեժ է լինելու Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի Լույսի մեջ մնաս… Ավետ Բարսեղյանը կրկին ցավալի լուր է հայտնել Իջևանում «Porsche Cayenne»-ը բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե հատվածին. կան վիրավորներ Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ Ագրարային համալսարանի դասախոսները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց Սերժ Սարգսյանի նախագահության ողջ շրջանում Ցեղասպանության ճանաչման գործընթացը եղել է ոչ միայն առաջնային, այլև առանցքային վեկտորներից մեկը. Հովասափյան
website by Sargssyan