Ժնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ

Հոկտեմբերի 31-ին Ժնևում՝ Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում, տեղի է ունեցել Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակի հանդիսավոր բացումը։ ՄԱԿ-ի աշխատանքային սենյակներից մեկը, որտեղ անցկացվում են միջազգային հանդիպումներ ու միջոցառումներ այսուհետ կրելու է այս անունը։ Այդ կապակցությամբ սենյակում զետեղվել են գեղանկարիչ Ժան Պողոսյանի մեծադիր ստեղծագործությունները, որոնցից մեկը խորհրդանշում է Հայաստանը, մյուսը՝ Ֆրանսիան։ Սենյակի մուտքին տեղադրվել է Ժան Պողոսյանի հեղինակած հուշակոթողը, որի պատվանդանին հայերեն ու ֆրանսերեն լեզուներով արձանագրվել է, որ այն ձոնված է Հայաստանի ու Ֆրանսիայի բարեկամությանը։ Արվեստի բոլոր ստեղծագործությունները նվիրվել են Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակին՝ մնայուն ցուցադրության համար։   

Հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, սենատոր Ժիլբեր-Լուկ Դեվինան,  Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերոմ Բոնաֆոնը, ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան և արվեստագետ Ժան Պողոսյանը։

Բանախոսները, շնորհավորելով այս նշանակալի իրադարձության կապակցությամբ, ընդգծել են, որ ՄԱԿ-ի շենքում նման սենյակի անվանակոչումը Հայաստանի ինքնիշխանության կարևոր խորհրդանշանն է։ Անդրադարձներ են կատարվել Հայաստանի պատմությանը, անկախությանը, հայ-ֆրանսիական դարավոր կապերին ու ընդլայնվող համագործակցությանը։ 

Ելույթներից հետո տեղի է ունեցել Ժնևում Հայաստանի մշտական ներկայացուցչության կազմակերպած Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձին նվիրված ընդունելություն։

Միջոցառմանը ներկա էին Ժնևում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ, դիվանագետներ, շվեյցարահայ համայնքի անդամներ, հասարակական գործիչներ, մշակույթի և գիտության ոլորտի ներկայացուցիչներ:

Ինչ կերպարներով են Դեմի Մուրն ու Քիմ Քարդաշյանը ներկայացել Հելոուինի տոնին Կոնվերս Բանկ. Հասանելի դարձնել ֆինանսները բոլորի համար Ինչպես բարելավել դեմենցիայով հիվանդների կյանքը․ գիտնականներ Նոր ու ժամանակակից․ վերաբացվել է IDBank-ի Արաբկիր մասնաճյուղը ՄԻՊ-ը անհրաժեշտ պարզաբանումներ է պահանջել դատախազությունից 9 քաղաքացիների ձերբակալության վերաբերյալ ԱՄՆ-ում կարող է քաղաքացիական պատերազմ բռնկվել․ Լուկաշենկո «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված Իրանի քաղաքացուն պիստակներ էին բերել, որոնցում թաքցված թմրամիջոց է հայտնաբերվել Հատուկ առիթ և անակնկալներ. վերաբացվել է Ամիօ բանկի «Մասիս» մասնաճյուղը ԱրարատԲանկ․ 14.5%-ից սկսած սպառողական վարկավորման աննախադեպ առաջարկ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հակոբ Սիմիդյանի և Արարատ Միրզոյանի հետ Կանոնակարգի նպատակը ոչ թե սահմանազատումն է, այլ Արցախից հրաժարումը․ Ավետիք Չալաբյան Բիշքեկում քննարկվել են տրանսպորտի ոլորտում Հայաստանի և Ղրղզստանի միջև համագործակցության հեռանկարները Պետության կենսունակության գրավականը կայանում է կառավարման ապարատի մասնագիտական պատրաստվածության մեջ․ Մհեր Ավետիսյան  Fastex-ն արժանացել է «Մշակույթի պահպանում․ բիզնեսի աջակցությունն արվեստներին և համայնքին» մրցանակին Այսօրվանից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR ունենալը Սաուդյան Արաբիան արևային վահանակներ կարտադրի Ժնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ «Մասթերս»․ Ալկարասը դուրս մնաց պայքարից «Տորմակ». գյուղական տուրիզմի նոր անկյունը Լոռիում Միրզոյանը թուրքական նարատիվներ է առաջ տանում Ստամբուլի հանդիպումից հետո
website by Sargssyan