Վարչախումբն անարգում է Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը․ «ՀայաՔվե»
Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը չլինելու մասին Արարատ Միրզոյանի հայտարարությունը պետական մակարդակով անարգանք է Ցեղասպանության միլիոնավոր նահատակների հիշատակին։ Այն ուղղակիորեն ոտնահարում է Հայաստանի Հանրապետության հիմնադրի՝ հայ ժողովրդի հավաքական կամքն ու պատգամը Հայաստանի բոլոր իշխանություններին՝ միջազգայնորեն ճանաչելու և դատապարտելու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ինչը տեղ է գտել Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթում՝ Անկախության հռչակագրում։
«Պատմության ողբերգական անցքեր», «Հայոց Ցեղասպանությունն ուսումնասիրել» արտահայտությունները միանգամայն տեղավորվում են թուրքական կամ ադրբեջանական պաշտոնական խոսույթի տրամաբանության մեջ, որոնցով անթույլատրելիորեն նսեմացվում է Հայոց Ցեղասպանության նշանակությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, և հարցականի տակ է դրվում աշխարհի չորս տասնյակ երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը։
Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկից հանելն էապես նվազեցնում է Հայաստանի Հանրապետության անվտանգության և միջազգային դերակատարման մակարդակը։ Մենք խոր ցավ ու ափսոսանք ենք հայտնում, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ որպես պետական ինստիտուտ, որը պարտավոր է առաջնորդվել ազգային-պետական շահերով, անարձագանք է թողնում քաղաքական խմբի կամ առաջնորդի սխալ պատկերացումների հիման վրա ձևակերպվող նման քաղաքական դիրքորոշումը։
Մենք հասկանում ենք, որ Հայաստանը ներկայումս միջազգային բարդ իրադրության մեջ է, ինչը, սակայն, չի նշանակում, որ կարելի է հրաժարվել ազգային կենսական շահերից։ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման նպատակը դրա կրկնությունը թույլ չտալն է, իսկ ճանաչումից ու դատապարտումից պետականորեն հրաժարումը նոր ոճիրների առաջ դուռ կարող է բացել։
2023 թ․ մենք իրագործեցինք «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը՝ քրեականացնելու Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ու Հայոց Ցեղասպանության նշանակությունը նսեմացնելը։ Հայաստանի Հանրապետության գործող վարչախումբը նշված երկու հանցագործությունն էլ իրականացնում է։ Մենք հետևողական ենք լինելու ինչպես այս հանցագործություններն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու, այնպես էլ հայ ժողովրդի հավաքական իղձերը, մասնավորապես Արցախի ինքնորոշումն ու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը կենսագործելու գործերում։ Այդ նպատակով առաջին հերթին պետք է հասնենք գործող հակապետական ու հակազգային վարչախմբի հեռացմանը։
«ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդ
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հակոբ Սիմիդյանի և Արարատ Միրզոյանի հետ
Կանոնակարգի նպատակը ոչ թե սահմանազատումն է, այլ Արցախից հրաժարումը․ Ավետիք Չալաբյան
Բիշքեկում քննարկվել են տրանսպորտի ոլորտում Հայաստանի և Ղրղզստանի միջև համագործակցության հեռանկարները
Պետության կենսունակության գրավականը կայանում է կառավարման ապարատի մասնագիտական պատրաստվածության մեջ․ Մհեր Ավետիսյան
Fastex-ն արժանացել է «Մշակույթի պահպանում․ բիզնեսի աջակցությունն արվեստներին և համայնքին» մրցանակին
Այսօրվանից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR ունենալը
Սաուդյան Արաբիան արևային վահանակներ կարտադրի
Ժնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ
«Մասթերս»․ Ալկարասը դուրս մնաց պայքարից
«Տորմակ». գյուղական տուրիզմի նոր անկյունը Լոռիում
Միրզոյանը թուրքական նարատիվներ է առաջ տանում Ստամբուլի հանդիպումից հետո
83 անօդաչու թռչող սարք է խոցվել Ռուսաստանի շրջանների վրա․ ինչ իրավիճակ է ռուս-ուկրաինական ճակատում
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է պարտատոմսերի երկրորդ տրանշը
Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրթական ուղևորություն դեպի Դուբայ
Երևանում հայրն ու որդիները վիճաբանել են հարևանների հետ, վիրավnրներ կան․ Shamshyan
Վարչախումբն անարգում է Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը․ «ՀայաՔվե»
Ինչպես հարևանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. Ցուցմունքներ. «Ժողովուրդ»
Ադրբեջանի կեղծիքն Ամբերդի վերաբերյալ․ «Գեղարդ» հիմնադրամ
Պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրն ընդունելու է հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ Գագիկ Ծառուկյան
Ինչպես հարևանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. Ցուցմունքներ. «Ժողովուրդ»
Սրբազանը մեկնել է Մոսկվա. «Հրապարակ»
Ինչո՞ւ չեն նախատեսում թոշակառու գեներալների, գնդապետների վերադարձը ծառայություն․ «Հրապարակ»
Քրեական գործը մնացել է Հովիկ Աղազարյանի որդու ուսերին. մյուսների մասով գործը կարճվել է. «Ժողովուրդ»
Տոտալ իշխանազավթման օրավուր մեծացող ախորժակը. «Փաստ»
«Տնտեսության իրական հատվածը պերմանենտ խորացող խնդիրների առաջ է կանգնած». «Փաստ»
Պայքար երկրաքանդության դեմ. մանդատներն ու տարբեր իրականությունների նրբերանգները. «Փաստ»
Հերթը սահմանամերձ գյուղերինն է. ովքե՞ր կմիանան նախաձեռնությանը. «Փաստ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի ընթրիքին
Քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ Անկախության օրը չգիտեն, պետք է պետությունը ճանաչենք․ Փաշինյան
Ագրարային համալսարանի դասախոսները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց
Երեկ մամլո ասուլիս էինք հրավիրել, որտեղ ներկայացրեցինք իմ բազմաչարչար քրեական գործով վերջին զարգացումները․ Ավետիք Չալաբյ...
ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կհանդիպեն Աստանայում
Ավետիք Չալաբյանի դեմ դատավարության նոր մանրամասները․ ասուլիս
Նյու Յորքում հայտնաբերվել է Շոպենի՝ նախկինում անհայտ վալսը՝ գրված 200 տարի առաջ
0% տարեկան փաստացի տոկոսադրույք՝ JAC մեքենաներ գնելու համար