Միրզոյանը թուրքական նարատիվներ է առաջ տանում Ստամբուլի հանդիպումից հետո

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս ՀՀ իշխանությունների թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ խորհրդարանում հայտարարել է, թե պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ։ Նրա խոսքով, Հայաստանի ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է։

Ակնհայտ է, որ պատմաբանների հանձնաժողովի նարատիվը, որ առաջ է մղում Միրզոյանը, ուղղակիորեն թուրքական օրակարգ ու պահանջ է, Թուրքիայի ղեկավարները դեռևս 90-ականներից անընդհատ այդ օրակարգը փորձել են անցկացնել բոլոր նախկին նախագահների մոտ, և միշտ մերժման են արժանացել։ Համարվել է, որ եթե այդ օրակարգով ես առաջնորդում, ուղղակիորեն դավաճանություն և ուրացում է Հայաստանի կողմից։

Արարատ Միրզոյանը, փաստացի, առաջին անգամ որպես իշխանության ներկայացուցիչ է արել այդ հայտարարությունը։ Ուշագրավ է, որ այս հայտարարությունն անում է Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպումից հետո։ Թուրքիայում, ըստ ամենայնի, նրա հետ կոնկրետ աշխատանք է տարվել, առավել ևս, ըստ Հայաստանում տարածված լուրերի, Միրզոյանը որոշակի կապեր ունի թուրքական հետախուզության հետ, խոսք էր գնում, որ գործակալ է։ Ստամբուլում պահանջել են, որ պատեհ առիթն օգտագործի և նման հայտարարություն անի։

Միրզոյանը, բնականաբար, այդ մասին ասել է Նիկոլ Փաշինյանին, տեղեկացրել թուրքական պահանջի մասին, և պատեհ առիթն էլ համարել են բյուջետային քննարկումները։ Եվ, Միրզոյանը բառ առ բառ կրկնել է Էրդողանի առաջ քաշած նարատիվները։ Փաշինյանին, ի դեպ, ձեռնտու է, որ առաջինն ուրացումը հնչի ոչ թե իր, այլ նախարարի բերանից, գոնե այս թեմայով առաջին պլանում որպես ուրացող կմեղադրեն Արարատ Միրզոյանին։

Սա ուղղակի ուրացման, պետական դավաճանության ակտ է, որը նույնիսկ օրվա ընդդիմությունը կփորձի օգտագործել, այդ թվում՝ իրավական առումով։

Ալլա Մկրտչյան

Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հակոբ Սիմիդյանի և Արարատ Միրզոյանի հետ Կանոնակարգի նպատակը ոչ թե սահմանազատումն է, այլ Արցախից հրաժարումը․ Ավետիք Չալաբյան Բիշքեկում քննարկվել են տրանսպորտի ոլորտում Հայաստանի և Ղրղզստանի միջև համագործակցության հեռանկարները Պետության կենսունակության գրավականը կայանում է կառավարման ապարատի մասնագիտական պատրաստվածության մեջ․ Մհեր Ավետիսյան  Fastex-ն արժանացել է «Մշակույթի պահպանում․ բիզնեսի աջակցությունն արվեստներին և համայնքին» մրցանակին Այսօրվանից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR ունենալը Սաուդյան Արաբիան արևային վահանակներ կարտադրի Ժնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ «Մասթերս»․ Ալկարասը դուրս մնաց պայքարից «Տորմակ». գյուղական տուրիզմի նոր անկյունը Լոռիում Միրզոյանը թուրքական նարատիվներ է առաջ տանում Ստամբուլի հանդիպումից հետո 83 անօդաչու թռչող սարք է խոցվել Ռուսաստանի շրջանների վրա․ ինչ իրավիճակ է ռուս-ուկրաինական ճակատում Կոնվերս Բանկը տեղաբաշխում է պարտատոմսերի երկրորդ տրանշը Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ Կրթական ուղևորություն դեպի Դուբայ Երևանում հայրն ու որդիները վիճաբանել են հարևանների հետ, վիրավnրներ կան․ Shamshyan Վարչախումբն անարգում է Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը․ «ՀայաՔվե» Ինչպես հարևանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. Ցուցմունքներ. «Ժողովուրդ» Ադրբեջանի կեղծիքն Ամբերդի վերաբերյալ․ «Գեղարդ» հիմնադրամ Պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրն ընդունելու է հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ Գագիկ Ծառուկյան
website by Sargssyan