Fastex-ն արժանացել է «Մշակույթի պահպանում․ բիզնեսի աջակցությունն արվեստներին և համայնքին» մրցանակին

Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական  թատրոնում  տեղի ունեցած «Բիզնեսն արվեստին» մրցանակաբաշխության շրջանակներում Fastex-ն արժանացել է «Մշակույթի պահպանում․ բիզնեսի աջակցությունն արվեստներին և համայնքին» մրցանակին։ Fastex-ի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ուրախությամբ են առաջադրել Fastex-ին․ «Դեռևս 2023 թ․-ին կնքվել էր հուշագիր, որի շրջանակում Fastex-ի աջակցությամբ իրականացվել էին մի շարք միջազգային փառատոններ, թատերահամերգային միջոցառումներ, երաժշտական իրադարձություններ։ Ողջունելի է, որ Fastex-ն իր  սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը տեսնում է նման նախաձեռնությունների կողքին կանգնելով», - ասել է նա։

Բացման արարողությանը ելույթ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀԲԸՄ-ի նախագահ Վասկեն Յակուբյանը և մշակութային ռազմավար, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը։ 

Միջոցառման առաջին հատվածում ներկայացվել է «Թվային հարթակներ արվեստի ապագայի համար» թեմայով զեկույցը, ինչին հաջորդել է «Քրեաթիվ Լաբ» հետազոտական և խորհրդատվական կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռագնար Սիլիի ելույթը։ Ոլորտային կարևոր հարցերի քննարկումներն ամփոփվել են երկու պանելային քննարկումների ընթացքում, իսկ միջոցառման վերջնամասում կայացել է ԱՍԱ «Բիզնեսն արվեստին» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Fastex-ն ստացել է մրցանակ։

Հիշեցնենք՝ Fastex-ն այս տարի հովանավորել է մի շարք մշակութային կարևոր նախագծեր, մասնավորապես՝ Fastex-ի AKNEYE նախագիծն աջակցել է Փարիզում Երվանդ Քոչարի 125 ամյակին նվիրված ցուցահանդեսին, Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեի հայկական տաղավարին և բիենալեի շրջանակում Սարյանի ցուցադրույթյան 100-ամյակին նվիրված միջոցառման կայացմանը։ Իրականացվել են նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ միջոցառումներ։ 

Fastex-ը, հավատարիմ մնալով մշակույթի և ժամանակակից արվեստի զարգացմանն ուղղված իր առաքելությանը, շարունակական աջակցություն կունենա տարատեսակ երաժշտական ​​փառատոններին և  արվեստի տարբեր ցուցահանդեսներին՝ այս կերպ  բարձրացնելով ոլորտի կենսունակությունը և ձևավորելով կայուն զարգացող համայնք։

Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում
website by Sargssyan