Նոր ու ժամանակակից․ վերաբացվել է IDBank-ի Արաբկիր մասնաճյուղը

IDBank-ը շարունակում է մասնաճյուղերի վերազինումն ու կատարելագործումը։ Բանկից տեղեկացնում են, որ վերաբացվել է Արաբկիր մասնաճյուղը։

IDBank-ի վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով՝ մասնաճյուղային ցանցի վերազինումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Բանկի աշխատանքի և ուշադրության կենտրոնում միշտ հաճախորդն է։ «Մեր թվային հարթակների հնարավորություններն ընդլայնելուն զուգահեռ՝ չենք դադարում կատարելագործել մեր մասնաճյուղերը նրանց համար, ովքեր գերադասում են ֆիզիկապես գտնվել Բանկի մասնաճյուղում ու տեղում կատարել անհրաժեշտ գործարքները։ Հաճախորդի հարմարավետությունն ու կարիքները մեզ համար առաջնային են», - ասում է Արթուր Քոչարյանը։

IDBank-ի վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավարի տեղակալ Սմբատ Ավագյանի խոսքով ՝ նոր մասնաճյուղն էլ ավելի հարմարավետ է ու տեխնիկապես հագեցած, իսկ աշխատանքային շաբաթը՝ ավելի երկար։ «Մասնաճյուղում առկա են ժամանակակից բոլոր հարմարությունները արագ ու հարմարավետ սպասարկման համար։ Այստեղ տեղակայված է նաև IDBanking 24/7 շուրջօրյա սպասարկման գոտին, որի միջոցով կարող եք ընդամենը մի քանի հպումով կատարել բոլոր ֆինանսական գործարքները։ Բացի այդ, մասնաճյուղը կսպասարկի նաև շաբաթ օրը, որպեսզի աշխատանքային օրերին  զբաղված մեր հաճախորդները ևս հնարավորություն ունենան կատարել իրենց անհրաժեշտ գործարքները», - ասում է Սմբատ Ավագյանը։

«Արաբկիր» մասնաճյուղի հասցեն է Կոմիտասի պողոտա 56/162։ Այս պահին IDBank-ն ունի արդեն 15 մասնաճյուղ՝ Երևանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում և Հրազդանում։

IDBank-ից հիշեցնում են, որ բանկային բոլոր գործարքները կարելի է կատարել նաև առցանց՝ IDBanking.am առցանց հարթակով կամ Idram&IDBank հավելվածով․ վերջինս ունի անհպում QR-վճարումներ ընդունող վաճառակետերի ամենալայն ցանցը Հայաստանում՝ ավելի քան 22․000 վաճառակետ, որոնցից 10․000-ում առկա է նաև Rocket Line 0% թվային ապառիկով վճարման հնարավորությունը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

«Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը ես եմ դադարեցրել. ովքեր ասում են, որ ես ՌԴ-ի բարեկամն եմ, հիվանդ են. Թրամփ Արագածոտնում սպանության փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Փաշինյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումների արդյունավետ իրականացումը Ինչ կերպարներով են Դեմի Մուրն ու Քիմ Քարդաշյանը ներկայացել Հելոուինի տոնին Կոնվերս Բանկ. Հասանելի դարձնել ֆինանսները բոլորի համար Ինչպես բարելավել դեմենցիայով հիվանդների կյանքը․ գիտնականներ Նոր ու ժամանակակից․ վերաբացվել է IDBank-ի Արաբկիր մասնաճյուղը ՄԻՊ-ը անհրաժեշտ պարզաբանումներ է պահանջել դատախազությունից 9 քաղաքացիների ձերբակալության վերաբերյալ ԱՄՆ-ում կարող է քաղաքացիական պատերազմ բռնկվել․ Լուկաշենկո «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված Իրանի քաղաքացուն պիստակներ էին բերել, որոնցում թաքցված թմրամիջոց է հայտնաբերվել Հատուկ առիթ և անակնկալներ. վերաբացվել է Ամիօ բանկի «Մասիս» մասնաճյուղը ԱրարատԲանկ․ 14.5%-ից սկսած սպառողական վարկավորման աննախադեպ առաջարկ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հակոբ Սիմիդյանի և Արարատ Միրզոյանի հետ Կանոնակարգի նպատակը ոչ թե սահմանազատումն է, այլ Արցախից հրաժարումը․ Ավետիք Չալաբյան Բիշքեկում քննարկվել են տրանսպորտի ոլորտում Հայաստանի և Ղրղզստանի միջև համագործակցության հեռանկարները Պետության կենսունակության գրավականը կայանում է կառավարման ապարատի մասնագիտական պատրաստվածության մեջ․ Մհեր Ավետիսյան  Fastex-ն արժանացել է «Մշակույթի պահպանում․ բիզնեսի աջակցությունն արվեստներին և համայնքին» մրցանակին Այսօրվանից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR ունենալը Սաուդյան Արաբիան արևային վահանակներ կարտադրի
website by Sargssyan