Երկակի արժեհամակարգերի ու ստանդարտների ստվերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրություններից հետո պարզ դարձավ, որ Վրաստանը շարունակելու է այն արտաքին քաղաքականությունը, որը տանում էր նախկինում։ Իսկ այս ֆոնին Արևմուտքից անընդհատ դժգոհություններ են հնչում։ Այդ դժգոհության դրսևորումներից մեկն էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի համատեղ հայտարարությունն է Վրաստանի ընթացիկ քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Այդ հայտարարության մեջ առաջին հերթին նշվում էր Վրաստանի կողմից վարվող կուրսը փոխելու պահանջի մասին։ Իսկ ի՞նչ կուրսի մասին է խոսքը։ Թերևս փակագծերը բացելու դեպքում կստացվի՝ Արևմուտքից դժգոհ են, որ Վրաստանը իրենց դուդուկի տակ չի պարում։ Այսինքն՝ Արևմուտքից ակնկալում էին, որ Վրաստանը պետք է դառնար իրենց խամաճիկը և այնպիսի քայլեր ձեռնարկեր, որ միայն իրենց է ձեռնտու, թեկուզ եթե այն չի բխում վրացական շահերից։
 
Օրինակ՝ վրացական կողմից մեկ անգամ չէ, որ պնդել են, թե Արևմուտքից իրենց դրդում են, որ Ռուսաստանի դեմ առճակատման մեջ մտնեն ու երկրորդ ճակատ բացեն։ Խնդիրն այն է, որ արևմտյան երկրներին ավելի շատ հետաքրքրում է Ռուսաստանին ինչ-որ կերպ վնաս տալը, քան թե այն, թե, ի վերջո, ինչ տեղի կունենա Վրաստանի հետ։ Արևմտյան շահերին ստորադասվում է հազարավոր մարդկանց զոհվելու կամ երկիրն ավերակների վերածվելու հանգամանքը։ Այլ կերպ ասած՝ Արևմուտքը ցանկանում է, որ Վրաստանն իրեն կրակը գցի, իսկ արևմտյան գործընկերներն էլ ձեռքները տաքացնեն այդ խարույկի վրա։ Չնայած, այստեղ արտառոց ոչինչ չկա. ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելն Արևմուտքի գործելակերպն է։ Դա այն է, ինչ հիմա անում են Ուկրաինայում։ Մի ժամանակ էլ Արևմուտքից պահանջներ էին հնչում, թե Վրաստանը պետք է ռազմական օգնություն տրամադրի Ուկրաինային։ Իսկ Թբիլիսիից էլ արձագանքում էին, թե ինչո՞ւ պետք է իրենք շտապեն Կիևին օգնել, երբ ռուս-վրացական պատերազմի ժամանակ Ուկրաինան լուռ հետևում էր, թե ինչ է տեղի ունենում Վրաստանի հետ։
 
Բայց ամենազարմանալին այն է, որ արևմտյան պաշտոնյաները Վրաստանի իշխանություններին կոնկրետ մեղադրում են ռուսամետ կամ ռուսական կողմնորոշում ունենալու մեջ, ինչն առնվազն անհեթեթություն է։ Վրաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե իրենց երկրի ապագան տեսնում են եվրոպական համայնքում, բայց ոչ թե խամաճիկի, այլ ինքնուրույն դերակատարի կարգավիճակում։ Նրանք վրացական հանրությանը ևս ցույց են տալիս, որ գնում են իրենց երկրի անկախության, ինքնիշխանության, ինքնուրույնության և հավասարակշռված քաղաքականության հետևից։ Միևնույն ժամանակ, «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարած թիմը ձգտում է պահպանել հարաբերությունների դրական դինամիկան Ռուսաստանի հետ։
 
Խնդիրը ոչ միայն այն է, որ Վրաստանը և Ռուսաստանը սահմանակից երկրներ են, այլև տնտեսական առումով Վրաստանի համար Ռուսաստանը շատ կարևոր է։ Պատահական չէ, որ Ռուսաստանը Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերներից է։ Անցյալ տարվա տվյալներով՝ Վրաստանի առևտրաշրջանառության 20,9 %-ը տեղի է ունեցել ԵՄ-ի, 13,8%-ը՝ Թուրքիայի, իսկ 11,1%-ը Ռուսաստանի հետ։ Հատկապես ուշագրավ է, որ Վրաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ ավելանալու միտումներ է ցուցաբերում։ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին այն արդեն կազմել է 1 մլրդ 313 մլն դոլար: Միայն գինու արտահանումը Վրաստանից դեպի Ռուսաստան աճել է 14 տոկոսով: Արդյունքում Ռուսաստանին բաժին է ընկնում վրացական գինու արտահանման 68,5 տոկոսը: Այս պայմաններում Վրաստանը չի կարող չունենալ հավասարակշռված քաղաքականություն, ինչին էլ հետամուտ են լինում վրացական իշխանությունները՝ ամբողջովին կախվածության մեջ չհայտնվելով որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից։ Մակրոնի, Շոլցի և Տուսկի հայտարարության մեջ նշվում էր նաև Վրաստանում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտության և եվրոպական արժեքների ու սկզբունքներին հակասությունների մասին։

Իսկ որո՞նք են այդ եվրոպական արժեքները՝ երկակի ստանդարտնե՞րը։ Երբ որ պետություններն ամբողջովին Արևմուտքի խամաճիկ են և հակառուսաստանյան քաղաքականություն են վարում, ապա այդ դեպքում համապատասխանո՞ւմ են եվրոպական արժեքներին։ Իսկ եթե հանկարծ հավասարակշռված քաղաքականություն են վարում, ապա չեն համապատասխանո՞ւմ եվրոպական արժեքներին։ Ահա, այսպիսի երկակի տրամաբանությամբ են եվրոպական արժեքները մեկնաբանվում։ Ու այս շրջանակում կարող են նույնիսկ որոշակի սահմանափակումներ կիրառվել Վրաստանի նկատմամբ։ Իսկ, օրինակ՝ խանական կառավարման համակարգ ունեցող Ադրբեջանը, որը ցույց է տվել, որ մարդու իրավունքների վրա էլ, եվրոպական արժեքների վրա էլ թքած ունի, իրեն դիրքավորում է որպես ԵՄ-ի էներգետիկ գործընկեր։ Եվրոպական երկրներից շատերն ուղղակի գուրգուրում են Ալիևի ռեժիմին։ Չեղավ մի դեպք, որ եվրոպական երկրների ղեկավարները նույն ջանասիրությամբ դատապարտեին Ադրբեջանի գործողությունները, երբ որ ցեղասպանական հանցագործություններ էին տեղի ունենում Արցախի բնակչության նկատմամբ։ Այս դեպքում նրանց կուրացրել է արդեն ադրբեջանական գազը։ Ահա, թե ինչի մասին են վկայում եվրոպական արժեքներն ու սկզբունքները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan