Խոշոր հրդեհ՝ «Մուսալեռ» ռեստորանային համալիրում․ կրակն ու ծուխը տեսանելի են եղել մոտ 1 կմ-ից

Նոյեմբերի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղում գործող «Մուսալեռ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Վաղարշապատի, Արմավիրի, Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկներ։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»։ Ժամանել են նաև հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը փորձել են կանխել ռեստորանային համալիրի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, իսկ այս պահին հրշեջները իրականացնում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի թաքնված օջախներ հայտնաբերելու համար։

Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խումբ, ովքեր հերթապահություն են իրականացնում։ 

Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք հրդեհի հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե ոչ։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում,  որոնք, հնարավոր է, փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը կրակն ու ծուխը տեսանելի էին  մոտ 1 կմ-ից։

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan