Ֆասթ Բանկի քարտապանները կօգտվեն Google Pay-ից

Ֆասթ Բանկի քարտապաններն այսուհետ կարող են օգտվել Google Pay անհպում վճարման ծառայությունից։ Google Pay վճարային համակարգը հնարավորություն է տալիս քարտապաններին իրենց ֆիզիկական քարտերը վերածել թվային քարտերի և  Android հեռախոսների, WearOS-ի (Սմարթ ժամացույցներ) միջոցով անհպում ֆինանսական գործարքներ իրականացնել ոչ միայն առևտրի և սպասարկման կետերում, այլև համացանցում և  հավելվածներում։

Ֆասթ Բանկի քարտապանները կարող են ներբեռնել Google Wallet հավելվածը, գրանցվել, ապա թվայնացնել իրենց բանկային քարտը, մեկ հպումով ակտիվացնել Google Pay-ը և կատարել վճարումներ բիոմետրիկ նույնականացմամբ, որն ավելի ապահով ու անվտանգ է, քան PIN կոդի գործարկումը։ Հավելվածում հնարավորություն կա կցել  նաև հավատարմության քարտեր, ինքնաթիռի նստեցման կտրոններ և միջոցառումների տոմսեր։

Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր տնօրեն Ջենի Չենգի խոսքերով Google Pay-ով վճարումներ կատարելն ավելի անվտանգ է դարձնում  քարտապանների ֆինանսական տվյալները․ «Ուրախ ենք, որ Google Wallet-ի հնարավորությունները հասանելի են դառնում ավելի շատ մարդկանց։ Google Wallet-ը մի քայլ առաջ է՝ տվյալների արտահոսքի, ինֆորմացիայի պահպանման և անվտանգության առումով», - ասել է նա։

Google Pay-ն աշխատում է անվտանգության մի քանի մակարդակների կիրառման միջոցով և ներառում է ոլորտի չափանիշներին համապատասխանող թոքենիզացիա՝ գործարքները կատարվում են թվայնացված քարտի համարով (token-ով): Թոքենների անվտանգության դինամիկ կոդը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ լրացուցիչ ապահովություն ստեղծելով քարտապանների համար։ Ի հավելումն սրան, եթե օգտատիրոջ բջջային հեռախոսը երբևէ կորի կամ հափշտակվի, նա կարող է օգտվել «Գտնել իմ սարքը» հնարավորությունից, որը թույլ է տալիս ցանկացած վայրից անմիջապես արգելափակել սարքը, նոր գաղտնաբառ գործարկել կամ հեռացնել անձնական տվյալները, ըստ օգտատիրոջ հայեցողության։

Ֆասթ Բանկի թողարկած ԱկնՔարտերը Google Wallet-ին կցելու համար անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի
website by Sargssyan