Ինչպես են իրենց պահում հորոսկոպի տարբեր նշանների աղջիկները ժամադրությունների ժամանակ

Խոյ

Խոյերը համարձակ են, ուստի և ակտիվորեն փորձելու են գրավել երիտասարդի սիրտը: Այս աղջիկները չեն սահմանափակվում կոկետային ծիծաղներով և թարթիչներն արագ-արագ բաց ու խուփ անելով:

Ցուլ

Ցուլ աղջիկները հստակ նպատակով են գնում ժամադրության: Նրանք, որքան հնարավոր է, շատ հարցեր կտան երիտասարդին՝ պարզելու՝ արդյոք հնարավոր կլինի նրա հետ լուրջ հարաբերություններ կառուցել:

Երկվորյակ

Երկվորյակները սիրում են շոկի ենթարկել: Նրանց համար նորմալ երևույթ է ժամադրության գնալիս իր հետ տանել ընկերուհուն կամ էլ նախկին ընկերոջը: Դրան զուգահեռ՝ նրանք նույնպես ամեն բանի պատրաստ են, օրինակ, եթե տղան թեյելու փոխարեն առաջարկի պարաշյուտով թռիչք:

Խեցգետին

Խեցգետինը կարող է ցանկացած տղայի գրավել իր համեստությամբ և բարեսրտությամբ: Նա ամեն բան կանի, որ ժամադրությունը լավ անցնի, քանի որ չի ցանկանա, որ դիմացինը տխրի և իրեն վատ զգա:

Առյուծ

Առյուծը կգնա ժամադրության միայն նրա համար, որ բոլորին խամրեցնի իր փայլով: Նա կներկայանա իդեալական հագուստով, սանրվածքով, դիմահարդարմամբ և այլն: Նա իր ողջ կեցվածքով կապացուցի, որ իրենից լավ ոչ ոք չկա: Եթե տղան համապատասխան լինի Առյուծին, նա գուցե և շանս ունենա 2-րդ ժամադրության, այլապես Առյուծը նրա անունն անգամ չի հիշի:

Կույս

Կույսը ժամադրության է գնում շփվելու համար, ուստի շատ ուրախ կլինի, եթե տղան լինի խելացի և զարգացած զրուցակից: Կույսը չի փորձի նրան գայթակղել, այնպես որ, դժվար թե նա հագնի անհարմար հագուստ և բարձրակրունկներ:

Կշեռք

Կշեռք աղջիկները ոչ մի պատրանք չեն ստեղծում և չեն ակնկալում, որ կսիրահարվեն առաջին հայացքից: Եթե տղան կարողանա ինչ-որ հումոր անել, որը նրան դուր կգա, նա 2-րդ ժամադրության շանս կունենա:

Կարիճ

Կարիճներն իսկական որսորդներ են: Նրանք գնում են ժամադրության իրենց հերթական զոհի հետևից: Նրանց հարկավոր չէ պարզպես շփում, նրանք բուռն էմոցիաներ են փնտրում:

Աղեղնավոր

Աղեղնավորները հազվադեպ են գնում ժամադրությունների, քանի որ շատ զբաղված են: Եթե գնում էլ են, ապա կարճ ժամանակով, որ գնան իրենց գործերը շարունակեն: Տղան իրոք պետք է ջանք գործադրի, որպեսզի կարողանա նրան այնպես հետաքրքրել, որ Աղեղնավորն իր գործերը մի կողմ դնի:

Այծեղջյուր

Այծեղջյուրները շատ շրջահայաց են, նրանք միշտ պատրաստված են ցանկացած իրավիճակի և զարգացման համար: Նրանք բավականին ուղիղ հարցեր կհղեն և նկատողություններ կանեն, ուստի տղան միանգամից կհասկանա՝ շանս ունի, թե ոչ:

Ջրհոս

Ջրհոսները մեծ հաճույքով են գնում ժամադրությունների: Նրանք սիրում են պատրաստվել, գեղեցկանալ, գնալ և ակտիվորեն շփվել: Տղաները նրանց ցանկանում են կրկին և կրկին ժամադրել:

Ձկներ

Ձկները ժամադրության են գնում մեծ հույսերով և ակնկալիքներով: Նրանք, որքան ուժ ունեն, ֆլիրտի են դիմելու և փորձելու են գայթակղել տղային: Նրանց համար կենսական կարևոր է ռոմանտիկայի առկայությունը, եթե դա չլինի, նրանք արագ կլքեն տղային:

Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարը Գլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին
website by Sargssyan