Լուսանկարի հերոսներն ինչպե՞ս կարդարացնեն հակահամավարակային շփումները

Ինչի՞ մասին է պատմում երեկ Արցախի նախագահի երդմնակալությունից հետո համացանցում տարածված լուսանկարը, որտեղ ընտրանին ֆուրշեթի սեղանի շուրջ չէր պահպանում սոցիալական հեռավորությունն ու հակահամաճարակային նորմերը։ Այս լուսանկարը տեսնողը կարո՞ղ է ենթադրել, որ եթե քաղաքական և հոգևոր վերնախավը թերագնահատում է կորոնավիրուսի վտանգները, ապա դրանք չափազանցված են։ Ո՛չ։ Այս ենթադրությունը հակասում է պաշտոնական տեղեկատվությանը, ըստ որի՝ վիրուսը վտանգավոր է կյանքի համար։ Հետևաբար՝ այս ենթադրությունը սխալ է։ Սոցիալապես պատասխանատու քաղաքացին չի կարող այսպիսի ենթադրություն անել։ Մանավանդ, որ ՀՀ վարչապետը լուսանկարի ֆուրշեթից մի քանի ժամ առաջ, ՀՀ կառավարության նիստում ընդգծեց, որ կորոնավիրուսի վտանգների մասին ոչ մի տեղեկատվություն գաղտնի չի պահվում քաղաքացուց։ Արդյո՞ք կարող է տպավորություն առաջանալ, որ վերնախավը, խախտելով հակահամաճարակային պահանջները, միտումնավոր վատ օրինակ է ծառայում, որպեսզի նպաստի վարակի տարածմանը։ Այս ենթադրությունն էլ հակասում է Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության տրամաբանությունը, որովհետև ժողովրդի կողմից ընտրված վարչապետն ու ընտրանին չեն կարող գիտակցաբար այնպիսի արարք կատարել, որը կվտանգի հասարակական առողջությունը։ Այս ենթադրությունը հակասում է նաև Վարչապետի՝ կառավարության անդամներին արած կարգադրությանը, որ ամենուր, բացառությամբ իրենց կաբինետի, պարտադիր դիմակ կրեն, պահպանեն հակահամավարակային նորմերը։ Մարդու հուզական բնույթը հաշվի առնելով, կարելի՞ է ենթադրել, որ Արցախի նախագահի ընտրությունն ու երդմնակալության արարողությունը, որպես մեծ ձեռքբերում, համազգային հաղթանակ, անափ ուրախություն են պատճառել վերնախավին, և վերջինս ուրախությունից փոքրիկ խենթություններ է թույլ տվել, մոռանալով համավարակի վտանգների մասին։ Այս ենթադրությունը ևս ընդունելի չէ, քանի որ նույն քաղաքական-պետական-հոգևոր գործիչները բազմիցս կոչ են արել քաղաքացիներին՝ չկազմակերպել նշանդերք, հարսանիք, խնջույք, ծնունդ, կնունք, ինչ առիթ էլ լինի՝ 5 հոգուց ավելի չհավաքվել սեղանների շուրջ։ Այսպիսի ռացիոնալ, սթափ, խիստ խորհուրդներ տվող վերնախավը չի կարող հուզական պոռթկում ունենալ և, թեկուզ մեկ պահ, մոռանալ համավարակի վտանգները։ Այնուամենայնիվ, լուսանկարին երկար և սևեռուն նայելուց հետո կարելի է նկատել, որ «փչացած հեռախոսի» ենթակառուցվածքով տարածվող ապատեղեկատվության և դավադրության տեսությունների սկբնաղբյուրը պաշտոնյաների հակասական-անպատասխանատու վարքագիծն է, որից օրինակ է վերցնում քաղաքացին։ Ուստի՝ անչափ հետաքրքիր է, թե լուսանկարի հերոսներն առաջիկայում ինչպե՞ս կարդարացնեն իրենց հակահամավարակային-համարձակ շփումները ֆուրշեթի սեղանի շուրջ։

Թաթուլ Մկրտչյան

Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում
website by Sargssyan