Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ պաշտոնապես հայտարարում է

ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Վերջին օրերերին հաճախակիացել են անդրադարձները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը՝ փորձելով վերջինիս կապել ինչ-որ ենթադրյալ հակաօրինական գործողությունների հետ, ընկերությունը ներկայացնել որպես այդպիսի գործողությունների կատարման վայր կամ հովանավոր՝ արատավորելով կազմակերպության և նրա կոլեկտիվի բարի համբավը և վաստակած հեղինակությունը:

Մասնավորապես, հրապարակվող նյութերում և այլ կերպ տարածվող տեղեկություններում պարբերաբար հատուկ շեշտադրվում է ենթադրյալ ապօրինի գործողություններին մասնակցելու մեջ կասկածվող անձանց ուղղակի կամ անուղղակի կապը ԶՊՄԿ-ի հետ՝ ստեղծելով դրանցում ընկերության ներգրավվածության պատրանք: Առավել ևս, այն պարագայում, երբ այդ անձանց գերակշիռ մասը որևէ առնչություն չունի ընկերության հետ:
Ցավալի է, որ այդ կերպ են վարվում ոչ միայն այս կամ այն սուբյեկտիվ դրդապատճառներով և նեղ անձնական շահերով առաջնորդվող լրատվամիջոցներ կամ անձինք, այլ նաև՝ որոշ պաշտոնյաներ, ովքեր փորձում են սեփական ձախողումները և հեղինակության բացակայությունը երկրի ղեկավարության առաջ արդարացնելու համար, որպես մեղավոր և պատասխանատու ներկայացնել ԶՊՄԿ-ին:

Փաստ է, որ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունն ունի ավելի քան
4600 աշխատակից, որոնցից մոտ 2600-ը Քաջարան, իսկ 1800-ը Կապան քաղաքի բնակիչներ են. Քաջարանում չկա որևէ ընտանիք, որի անդամներից առնվազն մեկը չհանդիսանա ընկերության աշխատակից: Բացի այդ, ընկերությունն անուղղակի կերպով աշխատանքով է ապահովում ավելի քան 15 000 մարդու՝ իր կապալառուների, մատակարարների և փոխկապակցված ընկերությունների միջոցով: Նման պայմաններում, ցանկության դեպքում հնարավոր է առանց որևէ դժվարության Հայաստանում տեղի ունեցող ցանկացած իրադարձության մասնակիցների մեջ գտնել ԶՊՄԿ-ի հետ ինչ-որ առնչություն ունեցող անձանց (աշխատակից, կապալառու, մատակարար, նրանց ընտանիքի անդամ, հարազատ, սոցիալական ծրագրի շահառու, ազդակիր համայնքի բնակիչ և այլն):

Ստիպված ենք հիասթափեցնել անժամանակ խանդավառված բոլոր սուբյեկտներին, կեղծ ու մտացածին տեղեկություններ տարածող անհատներին և պաշտոնապես հայտնել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը որևէ առնչություն չունի և չի ունեցել 2020 թվականի մայիսի 24-ին, ինչպես նաև դրան նախորդած և հաջորդած օրերին Կապանում և Քաջարանում տեղի ունեցած իրադարձություններին: Չնայած տարբեր տեսակի սադրանքներին և խարդավանքներին՝ չենք ներքաշվելու քաղաքական և մեր անմիջական տնտեսական գործունեության հետ կապ չունեցող այլ գործընթացներում, նույնիսկ այս դժվարին ճգնաժամային պայմաններում շարունակելու ենք աշխատել, պահպանել աշխատատեղերը, ապահովել ընկերության հազարավոր աշխատողների և սոցիալական ծրագրերի շահառուների բարեկեցությունը, ապրել հայրենիքի հոգսերով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ընկերությունն ունակ է բոլոր հարթակներում օրինական կերպով պաշտպանելու իր ու իր բազմահազարանոց կոլեկտիվի ու դրա յուրաքանչյուր անդամի իրավունքներն ու օրինական շահերը, բարի համբավը և արժանապատվությունը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ

Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան Ավինյան ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը Մեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա
website by Sargssyan