Լանզարոտեի կոնվենցիայի հարցում Արմեն Սարգսյանը փրկում է Նիկոլ Փաշինյանին

Լանզարոտեի կոնվենցիան վավերացվելուց հետո մտավ արդեն գործնական փուլ, որի ժամանակ պետք է մշակվեն կոնկրետ կրթական ծրագրեր: Հաշվի առնելով այն, որ բոլոր երկրները վաղ, թե ուշ հասնում են այն վիճակին, որ սեռական դաստիարակության դասընթացը համապատասխանեցնում են եվրոպական ստանդարտներին՝ այն է մանկահասակ տարիքից սկսած պատմել միասեռականության, գենդերի, օրգազմի և այլնի մասին, կասկած անգամ չունեմ, որ այստեղ էլ են փորձ անելու կամաց-կամաց երեխաների բռնության դեմ պայքարի քողի ներքո ներմուծել եվրոպական չափանիշները: Դա պայմանավորված է մի շարք գործոններով՝ սկսած դրամաշնորհների ստացումից, վերջացրած հենց նույն Եվրոպայի ճնշումներով: Դե ստորագրել ենք առանց որևէ կետ բացառելու, ի դեպ, կոնվենցիան ստորագրած երկրներից յուրաքանչյուրն ինչ-որ կետ բացառել է, նոր վավերացրել: Մեր Սորոսի սպասարկուներն ուրիշ են, առանց որևէ բան փոխելու վավերացրել են:

Սակայն, իշխանության համար պարզ է, որ դպրոցներում մտցնելով օրգազմի, գենդերի և այլնի մասին դասընթացներ, առաջացնելու են արդեն անկառավարելի ընդվզում, այլևս Նիկոլ Փաշինյանը չի կարող լայվ մտնել և մունաթ գալով ասել, որ իրեն են ընտրել, ինքն էլ ոնց ուզում է, անում է: Ինչպես միշտ, նման իրավիճակներում օգնության է հասնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով որոշել է մեղմել կրքերը և ստեղծել է իբր անկախ հանձնախումբ, որտեղ վստահ եմ՝ ներգրավված են լինելու մեծամասամբ սորոսականներ, բայց քանի որ նախագահը շատ խելացի է, ապա հաստատ ներգրավվելու է նաև կոնվենցիային ակնհայտ դեմ արտահայտվող և հանրային որոշակի աջակցություն ունեցող մարդկանց:

Արմեն Սարգսյանն անգամ չգիտի էլ, թե որոնք են մեր ազգային արժեքները, բայց մտահոգված է դրանց պահպանմամբ: Անահիտ Բախշյանի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանն ասել է. « Նախ և առաջ պետք է սահմանենք մեր ազգային, ընտանեկան արժեքները: Եվ հետո ասենք, շատ լավ, 21-րդ դարում այս արժեքներն ինչ-որ ձևով կփոփոխվեն, կվերաիմաստավորվեն»:

Դիմում եմ բոլոր իրոք մտահոգ մարդկանց, ովքեր ներգրավվելու են այդ հանձնախմբում, նախ հաշվի առնել՝ Արմեն Սարգսյանը հանդիսանում է եվրոպական արժեքների ամենամոլեռանդ քարոզիչներից մեկը, նա ամեն ինչ անելու է, որպեսզի Լանզարոտեի կոնվենցիան գործարկվի հենց այն ձևով, որով կիրառվել է մի շարք երկրներում, ինչի արդյունքում ծնողներն ուղղակի չգիտեն ինչ անեն, ինչպես փրկեն իրենց ու իրենց երեխաներին:

Արմեն Սարգսյանը ստիպված է եղել վերցնել այս թեման իր վրա, քանի որ Նիկոլ Փաշինյանը և իր մանկամիտ թիմը չէր կարող այս թեմայի տակից դուրս գալ:

Ի վերջո, Արմեն Սարգսյանը, եթե մտահոգ էր, կարող էր ուղարկել ՍԴ, այլ ոչ թե ստորագրել կոնվենցիան վավերացնելու մասին ԱԺ որոշումը և թող լապշաներ չկախի մարդկանց ականջներին, թե իբր դա չի արել, քանի որ ՍԴ-ն արդեն տվել էր եզրակացություն: Կարող էր և պարտավոր էր, եթե իրոք երեխաների մասին էր մտածում, քանի որ դա առնվազն ժամանակ կտար, որպեսզի ուսումնասիրվեր հանրային կարծիքն ու թեկուզ էլի ստեղծեր հանձնախումբ, ուսումնասիրեր, հասկանար: Սակայն, Սարգսյանի դեպքում ոչ թե մտահոգություն է երեխաների ապագայի համար, այլ հստակ նպատակ՝ ներդնել եվրոպական չափանիշներին համապատասխան սեռական դաստիարակության կրթական ծրագիր՝ առանց հանրային ընդվզում առաջացնելու:

Սա ընդունեք ի գիտություն, ես շարունակելու եմ այս թեման ուշադրության կենտրոնում պահել, ֆիլմն էլ կլինի, բայց երեխաների առողջության ու անվտանգության համար առաջին հերթին ծնողը պետք է պատրաստ լինի պայքարել:

Անի Հովհաննիսյան

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan