Լոռու մարզում արագաչափ են վնասել

Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժինը երեկ՝ հունիսի 4-ին, ահազանգ է ստացել, որ Բազում գյուղի 1-ին փողոցում տեղադրված արագաչափի նկարահանող և լույս արձակող ապակիները վնասված են:

Ըստ SHAMSHYAN.com-ի՝ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիլակտիկայի գծով ավագ տեսուչն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարը: Պարզվել է, որ վնասվել են ապակիները, որոնց վրա առկա են եղել ճաքեր: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Փաստի առթիվ ոստիկանության Գուգարքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ըստ աղբյուրի՝ այսօր Գյումրիից ժամանած հատուկ մասնագետները վերանորոգել են արագաչափը ու հիմա այն անխափան «աջուձախ» նկարահանում է սահմանված արագությունը գերազանցող ավտոմեքենաները:

ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը
website by Sargssyan