Նիկոլ Փաշինյանը թանկ կվճարի, Հայաստանն էլ հետը, եթե…

Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորները նախօրեին հանդիպել են Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ: Վաղուց գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն դիտարկվում է Հայաստանում ռուսական քաղաքականության գլխավոր հենակետ, Ռուսաստանում կառավարող Եդինայա Ռոսիա խմբավորման գլխավոր գործընկեր: Ըստ այդմ, դեսպանի հետ հանդիպումը ոչ միայն զարմանալի չէ, այլեւ տրամաբանական: Ավելին, թերեւս ողջունելի է, որովհետեւ ընտրված է բաց խաղի, ոչ թե «պարտիզանության» տարբերակը, ինչպես 2012-15 թվականներին:

Ըստ այդմ ակնառու է, եւ այդ մասին խոսել եմ մի շարք առիթներով, որ Հայաստանում որպես այդպիսին չկա ներքաղաքական դիմակայություն, կա դիմակայություն ինքնիշխան Հայաստանի եւ ռուսական վերնախավի մեծապետական հավակնության ու քաղաքականության միջեւ:

Պաշտոնական Երեւանն անշուշտ չի կարող խոսել այդ հռետորաբանությամբ, կան պրագմատիկ հարթության բազմաթիվ նուրբ հարցեր: Պաշտոնական Երեւանը պետք է գործի, իսկ իրավիճակի բուն եւ խորքային գնահատականը պետք է տան հանրային ինստիտուտները, եթե այդպիսիք կան:

ԲՀԿ շուրջ ստեղծված գործընթացը կուսակցությանը բերել է ընդդիմության առաջատարության դիրքի, որի շուրջ հավաքվում է մի քանի այլ ուժ: Այդպիսով, կամա թե ակամա ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կոշտ գործողությունը մի կողմից կարող է կանխել Հայաստանում երրորդ երկրի շահի սպասարկման քաղաքական նախաձեռնությունը, մյուս կողմից, սակայն, խթանել դրա շուրջ աշխուժություն, գեներացնել ընդդիմադիր ալիք եւ հանգեցնել մի շարժման, որը տեսականում կդառնա ներկայիս իշխանության անփոխարինելի այլընտրանք:

Այլ կերպ կստացվի, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո կարճ ժամանակ անց քաղաքական գլխավոր այլընտրանք է դառնում Հայաստանում ռուսական քաղաքականության գլխավոր հենակետը: Հաջորդ փուլում այն արդեն կարող է դառնալ իշխանություն, համենայն դեպս տեսականում: Ըստ այդմ, կոշտ քայլերը, որ սկսել է Նիկոլ Փաշինյանը, այլեւս պետք է հասնեն մինչեւ վերջ: Դա նշանակում է, որ դրանք պետք է հանգեցնեն ոչ թե Հայաստանում ռուսական քաղաքականության հենակետը գլխավոր քաղաքական այլընտրանքի վերածելուն, այլ ընդհանրապես այդպիսի հենակետը որպես քաղաքական միավոր չեզոքացնելուն:

Այդ հարցում մինչեւ վերջ հետեւողական չլինելու պարագայում թանկ են վճարելու թե Նիկոլ Փաշինյանը, թե Հայաստանի ինքնիշխան Հանրապետությունը:

Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ
website by Sargssyan