Առողջապահության նախարարությանը ազգաբնակչությանը տեղեկացնում է

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման և առողջ մարդկանց շրջանում վարակման ռիսկի նվազեցման նպատակով պետք է կիրառել պաշտպանիչ դիմակներ: Դրանք կարող են լինել չափորոշիչներին համապատասխան արտադրված բժշկական դիմակներ կամ, վերջիններս ձեռք բերելու անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, կտորե, ինքնաշեն դիմակներ: Ցանկացած դիմակ պետք է պատշաճ կրել` արդյունավետությունն ապահովելու և վարակի տարածումը կանխելու համար: Բժշկական դիմակը (նաև՝ վիրաբուժական դիմակ) բաղկացած է երեք շերտից, միջինը՝ ֆիլտրող, ունի նաև ալյումինե ճկուն լար՝ քթի ձևին համապատասխան դեմքին հարմարեցնելու համար: Ֆիլտրող շերտը պաշտպանում է վիրուսներով և մանրէներով կաթիլներ շնչելուց: Բժշկական դիմակը մեկանգամյա կիրառման արտադրատեսակ է, որը պետք է առավելագույնը 4 ժամ մեկ փոխել, քանի որ շնչառությունից խոնավանալով՝ ֆիլտրող շերտը կորցնում է իր պաշտպանիչ հատկությունը: Բուժաշխատողները, պացիենտները և նրանց խնամողները պետք է կրեն բժշկական դիմակ։ 60 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց ևս անհրաժեշտ է կրել բժշկական դիմակ։ Բժշկական դիմակ պետք է կրել նաև հանրային տրանսպորտից օգտվելիս և սպասարկման ոլորտում, ինչպես նաև առևտրի կենտրոններում ծառայություններ մատուցելիս։ Բժշկական դիմակ ձեռք բերելու հնարավորության բացակայության դեպքում կարելի է օգտագործել նաև ինքնաշեն կտորե դիմակ: Այն պետք է համապատասխանի մի շարք պահանջների, մասնավորապես` ապահովի հեշտ շնչառություն, լինի եռաշերտ, ընդ որում` ներքին շերտը բամբակե, միջին շերտը պոլիպրոպիլեն, արտաքին շերտը՝ պոլիեսթեր կամ պոլիեսթերի խառնուրդ: Պետք է ընտրել այնպիսի գործվածք, որը հնարավոր է լվանալ բարձր ջերմաստիճանում։ Խորհուրդ չի տրվում օգտագործել մեկ շերտով սինթետիկ դիմակներ։ ՀՀ առողջապահության նախարարություն
Source: https://armlife.am/news/113458.html

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
website by Sargssyan