Թանկացումներ են սպասվում գազի գնի բարձրացման պատճառով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում կթանկանա ոչ միայն կաթնամթերքը, խմիչքը, պահածոները, այլեւ գյուղմթերքը: Պատճառը հուլիսի 19-ից սպասվող գազի գնի բարձրացումն է: Նման որոշում երեկ կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը քննարկում էր հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայցը: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն: Նույն սակագինը կգործի նաեւ պահածոների, խմիչքի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա կտրվածքով:

Նշենք, որ Հայաստանի համար գազի գնի փոփոխությունը լուրջ խնդիրներ կառաջացնի. այն բացասական կազդի տնտեսվարող սուբյեկտների վրա, կհանգեցի թանկացումների թե՛ բեռնափոխադրումների ոլորտում, թե՛ արտադրություններում, որտեղ կիրառվում է գազը: Օրինակ՝ ջերմոցատեր Գագիկ Բաբախանյանին, որը 1400 քմ ջերմոց ունի, խիստ զայրացրել է գազի գնի բարձրացումը. «Ես անընդհատ այդ մասին եմ մտածում, չգիտեմ՝ զայրույթս ինչպես մեղմեմ, առանց այն էլ թանկ էր, սպառածի դիմաց մի կերպ ենք վճարում: Ճգնաժամային վիճակ է ստեղծվելու: Ես արդեն մտածում եմ չզբաղվել լոլիկի մշակությամբ. ավելի լավ է չմշակես, որովհետեւ վնասով ենք դուրս գալիս: Այս տարի էլ վատ սկսվեց՝ արտակարգ դրություն, ամբողջ աշխարհում ճգնաժամ. մարդիկ չեն աշխատել, գնողունակ չեն, տներից չեն կարողացել դուրս գալ, փակ են նաեւ ռեստորանները, հանրային սննդի այլ օբյեկտներ, որոնք լոլիկի սպառողներից են, չենք կարողացել իրացնել»:

Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է
website by Sargssyan