«Տաշիր» հիմնադրամը Հայաստանի պետական շտապօգնության ծառայության բոլոր աշխատակիցներին դրամական պարգեւատրում է հանձնել

Հունիսի 21-ին «Տաշիր» բարեգործականհիմնադրամը շնորհավորեց Հայաստանի բոլոր բժիշկներին մասնագիտական տոնի կապակցությամբ եւ հայտարարեց այս անգամ պետական շտապօգնության ծառայության աշխատակիցների դրամական պարգեւատրման մասին։ Խոսքը 1346 բուժաշխատողի մասին է, որոնց թվում են բժիշկներ, բուժքույրեր/բուժեղբայրներ ու վարորդներ։ Աջակցության ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 150 մլն ՀՀ դրամ։

Այս նախագիծը, ինչպես եւ Հայաստանում համավարակի հաղթահարմանն ուղղված նախորդ ծրագրերը, անձամբ «Տաշիր» ընկերությունների խմբի եւ նույնանուն հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունն է։ «Դժվար ժամանակներում ժողովրդին տրամադրվող աջակցությունը մեզ համար գերակա խնդիր է։ Մենք միշտ անելու ենք մեր ուժերից կախված ամեն ինչ օգնելու բժիշկներին ու պաշտպանելու մարդկանց առողջությունն ու կյանքը նման բարդ իրավիճակներում» , - նշում է գործարարն ու բարերարը։

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը համավարակի տարածման առաջին իսկ օրվանից աջակցել է դրա հաղթահարմանը բոլոր մակարդակներում։ Օժանդակություն են ստացել ոչ միայն բժշկական հաստատություններն ու վարակի հաղթահարմանն ուղղված կառավարական հիմնադրամները, այլ նաեւ բժիշկներն ու բնակչության առավել խոցելի խմբերն ու կազմակերպությունները՝ ծերանոցները։

Դեռեւս մարտի սկզբին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 50 մլն ուղղեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին (հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսման ու ժամանակակից սարքավորումներով վերազինման համար) եւ 50 մլն դրամ՝ ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։

Մարտի 16-ին հիմնադրամը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ որոշակի քանակության դիմակներ, ձեռնոցներ, ջերմաչափեր, ալկոգել ու ախտահանիչ միջոցներ տրամադրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը, Հայաստանում Կարմիր խաչի ներկայացուցչությանը, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնին, Էջմիածնի քաղաքապետարանին, ինչպես նաեւ Հայաստանում գործող տարեցների շուրջօրյա խնամքի թվով 5 խնամքի կենտրոններին (Երևանի Նորքի և թիվ 1 տուն-ինտերնատներ, Գյումրու և Վարդենիսի տուն-ինտերնատներ, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ):

Ապրիլ ամսին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը եւս 50 մլն դրամ փոխանցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Միջոցների մի մասն ուղղվեց կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված միջոցառումներին, մնացած մասը՝ Ռուսաստանի տարածքում մնացած Հայաստանի քաղաքացիների տեղափոխման ֆինանսավորմանը, որոնք սահմանների փակման պատճառով հնարավորություն չունեին վերադառնալ հայրենիք։ ՀՀ քաղաքացիների մեծ մասն այդ օրերին գիշերում էր օդանավակայաններում։ Խնդրի լուծման համար «Տաշիր» -ը այս տարվա մարտից մինչեւ հունիս դեպի Հայաստան անհրաժեշտ քանակության չարտերային չվերթներ կազմակերպեց։

Լրացուցիչ տեղեկատվություն

Տարիներ շարունակ «Տաշիր»-ը Հայաստանում առողջապահության ոլորտի կարեւորագույն ծրագրեր է իրականացնում, աջակցում դրանց։ Իր գործունեության 20 տարիների ընթացքում Հիմնադրամը տասնյակ սոցիալական օբյեկտներ է կառուցել, այդ թվում նաեւ՝ բժշկական ու կրթական հաստատություններ ու մանկապարտեզներ։

Հիշեցնենք, որ 2013թ.-ին «Տաշիր» ընկերությունների խումբը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նորագույն տեխնոլոգիաներով համալրված եւ ժամանակակից ստանդարտերին համապատասխան, միջազգային առաջատար բուժհաստատությունների մակարդակի բժշկական կենտրոն է կառուցել։ Տասը հազար քառակուսի մետր տարածքով կենտրոնը կառուցվել է նվազագույն ժամկետներում եւ հագեցած է նոր սերնդի առաջատար բժշկական-դիագնոստիկ, վիրաբուժական ու վերակենդանացման սարքավորումներով։

Տարածաշրջանում նմանը չունեցող հաստատությունը նաեւ երկու ժամանակակից վերակենդանացման մեքենա է ստացել, որոնք հնարավորություն են ընձեռում շտապօգնության ամենապրոգրեսիվ ստանդատներն օգտագործել։

Ավելի վաղ՝ 2012թ.-ին, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Օգնեմ» հիմնադրամին արյան քաղցկեղ ունեցող երեխաների բուժման համար։ 2017թ. Հիմնադրամն օժանդակել է նաեւ Երեւանում վիրավոր եւ հաշմանդամ ազատամարտիկների վերականգնողական ժամանակակից կենտրոնի ստեղծմանը։ Առողջապահության ոլորտի շատ այլ նախաձեռնություններ շարունակում են աջակցություն ստանալ Հիմնադրամից։

Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է
website by Sargssyan