Փայլանը խորհրդարանում բարձրացրել է Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը «Սուրբ Կույսեր» հայկական մենաստանի հարցը բերել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) օրակարգ, հայտնում է Ermenihaber-ը։

Վանի Գյուրփընար շրջանի Աքբոյու թաղամասում գտնվող «Սուրբ Կույսեր» վանական համալիրը շարունակում է թիրախ լինել գանձախույզների համար և շարունակաբար ավերվել։ Հայ պատգամավորը հիշեցրել է, որ 16-րդ դարի կառույց համարվող այս համալիրը ժամանակին շուրջ 300 կույսերի է ապաստան տվել և տարածաշրջանում կարևոր կրթական կենտրոն է եղել։

«Նաև ճարտարապետական տեսակետից կարևոր նշանակություն ունեցող այս կառույցը, ցավոք, տարիներ շարունակ լքվածության և գանձախույզների վանդալիզմի հետևանքով արդեն գրեթե լիովին ոչնչացման եզրին է։

Գանձախույզների գործունեության և իշխանությունների անտարբերության հետևանքով Վանի և շրջակայքի պատմամշակութային կոթողները ավերվում են»,-նշել է պատգամավորը։

Փայլանը ներկայացրել է հարցադիմում՝ ակնկալելով մշակույթի և զբոսաշրջության նախարարի պատասխանը։ Պատգամավորը փորձել է պարզել` արդյո՞ք Թուրքիայի իշխանությունները պատրաստվու՞մ են վերականգնել «Սուրբ կույսեր» վանական համալիրը։ Նա ներկայացրել է հետևյալ հարցերը․

«1․ Պարզվե՞լ է արդյոք, թե ովքեր են գանձ գտնելու նպատակով հորատումներ անում «Սուրբ կույսեր» մենաստանում և նրա շուրջը, նրանց դեմ իրավական գործընթաց հարուցվե՞լ է։

2․ Ինչու՞ Ձեր նախարարությունը պահպանության տակ չի առնում «Սուրբ կույսեր» մենաստանն ու Վան նահանգում գտնվող մյուս քրիստոնեական պատմական կառույցները։

3․ «Սուրբ կույսեր» մենաստանի վերակառուցմանն ուղղված որևէ աշխատանք ծրագրու՞մ եք:

4․ Կազմվե՞լ է արդյոք Վան նահանգում գտնվող և հայերի կողմից կառուցված մենաստանների, եկեղեցիների և մշակութային կառույցների ցուցակը։

5․ Հայերից մնացած մշակութային հետքերի ոչնչացումը մինչ օրս պետական քաղաքականություն է եղել։ Մտածու՞մ եք արդյոք որևէ փոփոխություն մտցնել այս քաղաքականության մեջ։

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan