Այսօր ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար, մեծ հայ Սառա Եսայանի ծննդյան օրն է

Այսօր՝ հուլիսի 29-ին, ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար, Եվրոպայի ակադեմիայի բնական գիտությունների իսկական անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի, Սառա Եսայանի ծննդյան օրն է:


Shamshyan.com-ը շնորհավորում է իսկական հայ, մեծ հայրենասեր ու բարերար տիկին Ս. Եսայանին ծննդյան օրվա առթիվ, ցանկանում քաջ առողջություն, երկար տարիների կյանք ու տոկունություն:

Սառա Եսայանը ծնվել է 1946 թվականին, ԼՂԻՄ-ում։

1964 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, որն ավարտել է 1970 թվականին։ Բուհն ավարտելուց հետո աշխատել է թիվ 1 և թիվ 2 կլինիկական հիվանդանոցներում։ 1973 թվականից աշխատել է թիվ 14 պոլիկլինիկայում՝որպես բժիշկ-ռևմատոլոգ:

Պոլիկլինիկայում աշխատելու տարիներին վերակազմավորվել և միացել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնին։

Որպես պատգամավոր՝մասնակցել է Մոսկվայում և Վիլնյուսում տեղի ունեցած ռևմատոլոգների Միջազգային համագումարներին։ԽՍՀՄ-ի առողջապահության գերազանցիկ, բարձր կարգի մասնագետ։

Սառա Եսայանը 2010 թվականից Եվրոպայի ակադեմիայի բնական գիտությունների իսկական անդամ է։

Տիրապետում է արևելյան բուժման մասնագիտություններին։

Սառա Եսայանն իր ամուսնու՝ Կառլեն Եսայանի հետ բազմաթիվ բարեգործություններ են կատարել Հայաստանում և Արցախում։ 2016 թվականին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի», «Էջմիածնի պատվավոր քաղաքացի» կոչումներ։

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու որոշումը․


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը. Երևան քաղաքի ավագանին որոշում է.

Երևան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության և ունեցած վաստակի համար «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ Սառա Մանթաշի Եսայանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում[1]։

Բարեգործություններ

Հայրենական պատերազմում և Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների, հերոսների հուշահամալիրը (Մարտակերտի շրջանի Մեծ Շեն)

1000 դոլար նվիրաբերում՝ 2004-2011 թվականների ընթացքում Մեծ Շեն գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար

Հաղթական արծվի արձան՝ Մարտակերտի ազատագրման կապակցությամբ

Կառուցվել է Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակը՝ արձանախմբերով։

Կառուցվել և կահավորվել է Մեծ Շեն գյուղի մանկապարտեզը, խաղահրապարակը, հանդիսությունների սրահը։

Վերակառուցվել է դպրոցը՝ հարակից խաղահրապարակներով, լողավազանով, մարզադաշտով։

Կառուցել և Մեծ Շենի համայնքին են նվիրաբերել մակարոնեղենի և քարի արտադրության արտադրամասեր։

Մարտակերտի շրջկենտրոնում տեղադրվել են հրամանատարներ Սասուն Հակոբյանին և Վլադիմիր Բալայանին նվիրված հուշարձան-պանթեոնները։

Հայոց այբուբենի հուշարձանի տարածքում տեղադրվել են Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու, Վռամշապուհ թագավորի, Մեսրոպ Մաշտոցի և Գրիգոր Լուսավորչի արձանները:

Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի բակում տեղադրվեց ՀՀ նախկին վարչապետի բրոնզաձույլ կիսանդրին, 2013

Կառուցվել և ամբողջությամբ կահավորվել է Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի շենքը, 2014

Սուրբ Աստվածածին եկեղեցի-հուշահամալիր, 2014

Տիգրան Մեծի հուշարձան (Վաղարշապատ), 2016

Պարգևներ

Խորհրդային շրջանի բուժական աշխատողների պատվոգիր

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի կողմից՝ «Լավագույն բժիշկ» պատվոգիր, 2010

ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում, 2010

ՀՀ Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի կողմից՝ Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ, 2010

Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության կողմից՝ պատվոգիր,2010

«Փառապանծ մարտիկ» հայրենասիրական միության կողմից՝ «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալ,2012

Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից՝ Մանթաշևի անվան ոսկյա շքանշան,2013

ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ Ոսկե մեդալ,2014

Երևան քաղաքի քաղաքապետի Ոսկե մեդալ, 2014

ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալ, 2015

ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալ, 2015

«Վաչագան Բարեպաշտ» մեդալ, 2015

ԼՂՀ «Մայրություն» ՀԿ նախագահի կողմից՝ «Մայրական երախտագիտություն» հուշամեդալ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ կողմից՝ պատվոգիր «Առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության ու աշխատանքային գնահատելի հաջողությունների համար», 2016

«Երևանի պատվավոր քաղաքացի», 2016

«Էջմիածնի պատվավոր քաղաքացի», 2016

Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ
website by Sargssyan