Հայաստանը չի կարող ենթարկվել գլոբալիստների քմահաճույքներին. Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանն արձագանքելով ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ Հայաստանը արաբներով և ասորիներով բնակեցնելու մասին հայտարարությանը հարց է բարձրացրել, թե ԱՄՆ քաղաքացի հանդիսացող հանձնակատարն ինչո՞ւ հանկարծ որոշեց, որ Հայաստանը պետք է արաբների ու ասորիների համար հայրենիք դառնա:

Քաղաքական գործիչը խիստ վտանգավոր է համարել հանձնակատարի այդ հայտարարությունը, հավելելով, որ բոլորին է հայտնի, որ Հայաստանի բնակչության 98%-ը հայեր են, ինչը եզակի դեպք է ամբողջ աշխարհում: Բացի այդ, Հայաստանը գուցե միակ պետությունն է, որտեղ զանգվածային միգրացիոն հոսքեր չեն արձանագրվել վերջին 30 տարվա ընթացքում, ինչը մեծ խնդիր է գլոբալիստների համար և խիստ անհանգստացնում է ինչպես վերջացած գլոբալիստ հեղափոխականներին, այնպես էլ նրանց տերերին ու պատվիրատուներին։

Ղազինյանի դիտարկմամբ գունավոր հեղափոխությունից հետո Երևանի փողոցներում հայտնվեցին տարօրինակ արտաքինով և անհասկանալի լեզվով խոսացող մարդկանց խմբեր, որոնց թիվը հասնում է 50 հազարի։ Շատերը, նույնիսկ զարմացել էին, թե ո՞րտեղից են նրանք հայտնվել և ինչպե՞ս են կարողացել այդքան կարճ ժամանակում այդպես կազմակերպված ձևով գալ Հայաստան։ Ժողովուրդը նրանց պայմանականորեն անվանում էր «հնդիկներ», սակայն նրանք Հնդկաստանից չէին, այլ եկել էին տարբեր մահմեդական երկրներից, ներառյալ՝ Հայաստանը մինչ այժմ չճանաչած Պակիստանից, որն այսօր Թուրքիայի ամենասերտ դաշնակիցն է, ասել է Ղազինյանը։
Կուսակցության առաջնորդի կարծիքով՝ կառավարելի ներգաղթն, անշուշտ, տալիս է զարգացման լայն հնարավորություններ, սակայն, դա հնարավոր է իրականացնել միայն արդյունավետ աշխատող անվտանգության ծառայությունների, խորությամբ մշակված ռազմավարության և պատասխանատու իշխանության պարագայում։

Իսկ մյուս բոլոր դեպքերում քաոսային բնույթ կրող ներգաղթը կհանդիսանա ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք և մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով ե՞րբ կպայթեցնեն երկիրը ներսից՝ ահաբեկչական ու դիվերսիոն գործողություններով, նշել է Ղազինյանը։

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահի կարծիքով հավանաբար, նման աղետից հետո Սփյուռքի հանձնակատարը և նրան սպասարկող ու օժանդակող օտարերկրյա գործակալական ցանցը իրենց առաքելության ավարտից հետո մեկ ուղղության ավիատոմսով կլքեն Հայաստանը դեպի իրենց իրական հայրենիք, կամ քաղաքական ապաստան կստանան կոնկրետ պետություններում՝ մեզ թողելով իրենց ստեղծած մղձավանջից դուրս գալու ամբողջ ծանրությունն ու հետևանքների ծանր բեռը։

Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում
website by Sargssyan