«Ռազմագերիներին սպանելու համար ՄԻԵԴ-ում կարող է դրվել Ադրբեջանի պատասխանատվության հարցը»

Ռազմագերիներին սպանելու, մարդու իրավունքների խախտումների համար ՄԻԵԴ-ում կարող է դրվել Ադրբեջանի պատասխանատվության հարցը: Այս պարագայում ԶՈՒ-երի ներկայացուցիչները համարվում են պետության գործակալներ և նրանց կողմից կատարված սպանությունները համարվում են պետության սպանություններ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվող տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են հայ գերիները գնդակահարվում Հադրութում:

 

Նա նշեց՝ հակամարտությանը մասնակցողի կյանքի իրավունքը չի պաշտպանվում, բայց եթե զենքը վայր դրած վիրավորներ կամ զինծառայողներ են՝ արգելվում է նրանց կյանքի նկատմամբ ոտնձգությունը. «Միտումնավոր գնդակահարելը համարվում է պատերազմական հանցագործություն, որը քրեորեն պատժելի է միջազգային քրեական դատարանի կողմից: Ընդորում, պատերազմական հանցագործությունների առումով գործում է ունիվերսալ իրավազորություն. այսինքն՝ հանցանքի կատարման վայրը նշանակություն չունի: Այս հանցագործությունների պարագայում ոչ միայն կատարողն է պատասխանատու, այլև հրամանատարական կազմը՝ նախ նման հրաման տալու, իսկ հրաման տալու բացակայության դեպքում՝ չկանխելու համար: Քանի որ պետությունը խախտում է միազգային մարդասիրական իրավունքի սովորույթային նորմերը՝ պետության պատասխանատվության խնդիր կարող է դրվել ՄԱԿ-ի, տարածաշրջանայի որոշ կառույցների կողմից և սանկցիաների միջոցով հակազդել ապօրինություններին»,- ասաց իրավաբանը: 

 

Ըստ Սահակյանի՝ գնդակահարության մասին վկայող տեսանյութի տարածումը 2 նպատակ էր հետապնդում. առաջինը՝ խթանել ներքին վայրագությունները, քանի որ Ադրբեջանի համոզմամբ այն կարող է մարտական գործողությունների ժամանակ առավելություն տալ, և երկրորդը՝ ահաբեկել հայ ԶՈՒ-երի ծառայողներին, հոգեբանական ազդեցություն ունենալ, որպեսզի նրանք խուսափեն մարտի դաշտ մեկնել` տեսնելով ճակատագրերը:

 

Այսօր տեղեկացանք, որ գերեվարված Արեգ Սարգսյանն ու Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին՝ հայտնելով, որ ողջ են: Սահակյանը կարծում է, որ այս իրադարձությունը միանշանակ կապված է Եվրոդատարանում ընթացող գործընթացով, քանի որ երեկ դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց, պահանջել է Ադրբեջանից երաշխավորել գերիների կյանքի անձեռնմխելիությունն ու առողջության իրավունքը. «Հաշվի առնելով, որ շուտով վերջնաժամկետը լրանալու է, Ադրբեջանն այս հումանիտար քայլով ուզում է նյութ գեներացնի ՄԻԵԴ-ին տրամադրելու համար, որպեսզի փորձի փրկել իր միջազգային իմիջը այդ դատական ատյանում: Իսկ մենք 2-3 օրվա ընթացքում մեծ տեղեկատվություն ենք տվել պատերազմական հանցագործությունների և պետական հովանավորության մակարդակում դրանց կազմակերպվածության վերաբերյալ»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է այլ ռազմագերիներին, արդյոք հայտնի՞ է թե քանի գերեվարված հայրենակից ունենք Ադրբեջանում, Սահակյանն ասաց, որ պաշտոնական տեղեկություն չկա. «Մենք առանձին անձանց շահերի պաշտպանությամբ ենք հանդես գալիս: Հաճախորդների հետ համաձայնեցված համապատասխան փուլում հաղորդագրություններ կներկայացնենք` բացահայտելով նաև անհատական տվյալներ»,- եզրափակեց նա:

 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով և շուրջ 21 օր է` մարտական գործողություններ են տեղի ունենում ռազմաճակատում: Հայ զինվորները պայքարում են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և ահաբեկիչների դեմ:

 

Սոնա Հարությունյան

Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը
website by Sargssyan