Մանվել Գրիգորյանին չեն հուղարկավորի Եռաբլուրում

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին չեն հուղարկավորի Եռաբլուր պանթեոնում:

Նրա նխկին օգնական Մեսրոպ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 21-ին, ժամը 15։00-ին իր հայրենի Արշալույս գյուղի եղբայրական գերեզմանոցում։ Նա չմեկնաբանեց, թե ինչու է այդպես որոշվել:

Փոխարենը քաղաքագետ Էդգար Էլբակյանը Facebook-ի իր էջում գրել է. «Իմ ունեցած տեղեկություններով՝ ՀՀ գործող իշխանությունները հրաժարվել են կատարել Արցախի հերոս, Ֆիզուլի, Հորադիզ, Թալիշ ու Արեգասար ազատագրած Մանվել Գրիգորյանի վերջին կամքը և նրան հուղարկավորել Եռաբլուր զինվորական պանթեոնի՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին մոտ գտնվող հողակտորում (որը կա), և հուղարկավորությունը կկայանա հերոսի հայրենի Արշալույս գյուղի եղբայրական գերեզմանոցում։

Ասելու ու մեկնաբանելու բան էլ չի մնում։ Բավարարվեմ Վազգեն Սարգսյանի՝ Մանվելին ժամանակին ձոնած բաժակաճառով»:

 

Ավելին՝ այստեղ

Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում
website by Sargssyan