Եռակողմ հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են. Լավրով

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անընդունելի է համարում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերը, նշում, որ դա ընդգծվել է Հայաստանում տեղի ունեցած հանդիպումներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լավրովն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ռուսական պատվիրակության այցին, ՀՀ ղեկավարության հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ համապարփակ քննարկումներ են ունեցել, կարևորը՝ խոսել են հարցերի մասին, որոնք կապված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության ճշգրիտ և ամբողջական կատարումն ապահովելու, խաղաղապահ գործունեության իրագործումն ապահովելու, քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար մարդասիրական գործողություններ իրականացնելու մասին:

«Բոլորի կողմից ընդունվեց, որ այս հայտարարությունը միակ միջոցն է՝ իրավիճակի կարգավորման, որը մի քանի շաբաթ առաջ շատ սուր բնույթ ուներ: Ընդգծվեց, որ ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում այդ հայտարարությունը կասկածի տակ դնելու բոլոր փորձերն անընդունելի են: Եվ մենք հաստատեցինք մեր վճռականությունը՝ անել ամեն ինչ, որ հայտարարությունը շարունակի գործել: Հայաստանի ղեկավարությունը՝ նախագահը, վարչապետը, որոնց հետ հանդիպել ենք, ընդգծեցին, որ այդ հայտարարությունն օգնել է լուծել լրջագույն խնդիրներ, օգնել է փրկել կյանքեր, և նրանք հավատարիմ են պայմանագրի հետագա իրագործմանը»,-ասաց Լավրովը:

Նրա խոսքով՝ բարձր է գնահատվել նաև ռուս խաղաղապահների աշխատանքը և Ռուսաստանի նախագահի` մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու մասին հրամանագիրը, խոսել են նաև ընթացիկ երկկողմ հարցերի մասին:

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour day Gagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorney More and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopened Idram and IDBank at Career City Fest Idram and IDBank as participants of Career City Fest Ucom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024
website by Sargssyan