(PHOTO) Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից. «Mediaport»

«Mediaport» տելեգրամյան ալիքը բացառիկ լուսանկար է հրապարակել Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից:

«Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Արայիկ Հարությունյանի կողքին են ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը և ՀԱՊԿ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, որը, ինչպես հայտնել ենք, նրա հետ վերադարձել է Հայաստան:

Հիշեցնենք Mediaport-ը նախօրեին տեղեկացրել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով մեկնել է ՌԴ՝ իր պաշտոնի հարցով: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր կնոջ՝ Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին, որը պատերազմի օրերին տիկնոջ հետ չափազանց մտերմացել է:

Այդ սցենարը կանխելու նպատակով Արայիկ Հարությունյանը գաղտնի մեկնել էր Մոսկվա՝ օգնություն խնդրելու և պլանավորել էր այնտեղ մալ մինչև նոյեմբերի 25-ը, սակայն մեր բացահայտումից հետո ընդհատել է այցը:

Նա Հայաստան է վերադարձել «Cessna 525 Citation jet» մոդելի մասնավոր ինքնաթիռով՝ վճարելով 25.000 եվրո:

Գաղտնի այցը թաքցնելու համար մինչ Հարությունյանը Մոսկվայում էր, Արցախի նախագահի լրատվականը Քաշաթաղում անցկացված հին խորհրդակցության մասին մամուլի հաղորդագրություն էր տարածել, իսկ նրա խոսնակը այս ողջ ընթացքում հեռախոսազանգերին չի պատասխանել»,- գրել է ալիքը։

 

Ավելին՝այստեղ

Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ
website by Sargssyan