Ինչ կպատմի չինական կենդանակերպը ձեր մասին

Չինական կենդակերպում նշանը որոշվում է՝ ըստ ծննդյան տարեթվի։ Կենդանիներից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնավորության որոշակի գծեր։

Առնետի տարի՝ 1912, 1924, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020։ Հմայիչ մարդիկ են, ովքեր հեշտությամբ լեզու են գտնում շրջապատի հետ։ Հաճախ են հաջողության հասնում բիզնեսում, բայց բռնկուն են և քննադատող։ Ինտելեկտուալ բարձր կարողություններ ունեն, ինչի արդյունքում նորանոր հաջողությունների հասնելը նրանց համար բարդ չէ։ Կրքոտ զուգընկեր են։

Ցուլի տարի՝ 1913, 1925, 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021։ Հոգով ուժեղ մարդիկ են։ Կարող են հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություն։ Շրջապատը նրանց հարգանքով է վերաբերվում։ Երբեմն շատ պահանջկոտ են լինում։ Հարաբերություններում կայուն են և ազնիվ, բայց ոչ միշտ են կրքոտ։

Առյուծի տարի՝ 1914, 1926, 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022։ Զգացմունքային մարդիկ են, ովքեր իրենց ամբողջությամբ նվիրում են զուգընկերոջը։ Հաճախ են ուժեղ լիդերներ դառնում և կարողանում են հաղթահարել բոլոր դժվարությունները, որոնց բախվում են կյանքի ճանապարհին։

Նապաստակի/ճագարի տարի՝ 1915, 1927, 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023։ Հոգատար, բարեկիրթ մարդիկ են։ Այդ պատճառով էլ միշտ հաճելի է նրանց հետ շփվելը։ Հեռու են մնում վեճերից, խուսափում են ցանկացած կոնֆլիկտային իրավիճակից, քանի որ չգիտեն՝ ինչպես պահել իրենց այդ իրավիճակներում։ Երբեմն չափազանց սենտիմենտալ են լինում։

Վիշապ՝ 1916, 1928, 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012, 2024։ Միշտ հսկայական էներգիա ունեն։ Տաղանդավոր և խելացի մարդիկ են, բայց երբեմն նրանց շատ աղմկոտ և զգացմունքային են համարում։ Պահանջկոտ են շրջապատի նկատմամբ, քանի որ իրենցից ևս ամենալավն են սպասում։

Օձի տարի՝ 1917, 1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013, 2025։ Խորը մտածողներ են, ռոմանտիկ։ Խանդոտ են, երբեմն նրանց ժամանակ է հարկավոր միայնակ մնալու և սեփական մտքերը փորփրելու համար։

Ձիու տարի՝  1918, 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014, 2026։ Սիրում են իրենց մասնագիտությունը, որին նվիրում են իրենց ժամանակի մեծ մասը։ Սիրային հարաբերություններում չափազանց զգացմունքային են։

Այծի տարի՝ 1919, 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015, 2027։ Հմայիչ են, բարի և զգացմունքային, պաշտում են բնությունն ու արվեստը։ Երբեմն հակված են լինում հոռետեսության, ինչը բացասաբար է ազդում նրանց տրամադրության վրա։

Կապիկի տարի՝ 1920, 1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016, 2028։ Մարդկանց ձգում են դեպի իրենց։ Խելացի են, բայց երբեմն չափազանց շատ են խոսում։ Նրանց համար դժվար է կարիերայում հաջողություններ ունենալը, քանի որ հաճախ ուշադիր չեն լինում։

Աքլորի տարի՝ 1921, 1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017, 2029։ Շատ ընկերներ ունեն, քանի որ անկեղծ են։ Այդ պատճառով նրանց հաճախ ներում են թերությունները։ Բարձր ստանդարտներ ունեն, գիտեն՝ ինչ է հարկավոր անել՝ նպատակներին հասնելու համար։

Շան տարի՝1922, 1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018, 2030։ Հավատարիմ են, ազնիվ, նվիրված։ Նրանց ստեղծագործական ունակությունները բավական լավ են զարգացած։ Բացի այդ՝ զարգացած է նաև արդարության զգացումը։ Վստահելի են մտերիմների համար։

Խոզի տարի՝ 1923, 1935, 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019, 2031։ Բարի, անկեղծ, ընկերասեր մարդիկ են։ Բարձր ինտելեկտ ունեն, այդ պատճառով էլ միշտ հետաքրքիր է գործ ունենալ նրանց հետ։ Հումորի զգացում ունեն, սրամիտ են։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan