Խաչիկ Ասրյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց օրվա առթիվ

Թանկագին Մայրե՛ր, ազնվագույն Տիկնա՛յք և Հայոց Դուստրե՛ր,
Դուք մեր երջանկության, հաղթանակների, մեր զավակների հայրենատիրության դաստիարակության այն աղբյուրն եք, որոնց ակունքները գալիս են մեր պատմության համառ ու աննահանջ թագուհի Փառանձեմից, Հայրենիքի ու իր ամուսնու կողքին կանգնած, որպես զինվոր ու սիրող կին Սոսե մայրիկից, Հայրենական Մեծ Պատերազմից մինչև այսօր տեղի ունեցած բոլոր հերոսամարտերին մասնակցած ազնվագույն կանանցից:
Ազգը մարմին է, լեզուն` Ոգի: Անցյալից է գալիս այս իմաստնությունը: Այդ Ոգին առաջինը Դուք դրեցիք Ձեր զավակների էության մեջ, և նրանց թլոլ շուրթերին ծաղկեց մայրենին ու կոչվեց Մայրենի լեզու:
Ձեր քնքուշ մատներով փայփայեցիք հողը, նրանով սնեցիք Ձեր զավակներին ու իրենցով` հողը, և այն կոչվեց Մայր հող:
Մեր նախնիները վաղ անցյալում կնոջ պաշտամունքի առջև խոնարհումով ստեղծեցին առաքինության, զգաստության ու պտղաբերության աստվածուհի Անահիտին, ռազմի, իմաստնության ու ողջախոհության աստվածուհի Նանեին, սիրո, գեղեցկության ու ջրերի աստվածուհի Աստղիկին, ջրային ոգի Ծովինարին:
Դարերը սրբագործեցին անցյալը: Այսօր Ձեր կենսական ուժը, Ձեր շուրթերին հնչող պահապան աղոթքի առաջին աղերսը Մայր Աստվածուհին է, և թող անպակաս լինի Աստվածամոր պահապան լույսը Ձեր օջախներից:
Աստվածամորից ժառանգեցիք տիեզերական հրաշքը` Ձեր զավակներին՝ լույս ափերով հովանավորելու և Ցեղի տեսակը հավերժություն տանելու դժվարին առաքելությունը: Ձեր Ոգու զորությամբ սերնդեսերունդ փոխանցեցիք մեր հերոսական լեգենդներն ու ասքերը` Ձեր զավակներին օժտելով արծվի թռիչք ու վեհության ուժ:
Անձամբ իմ և «Հայոց Արծիվների» անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր Մարտի 8-ը՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ լույս ու ջերմություն Ձեր ավանդական օջախներին, երկարակեցություն և Ձեր ափի մեջ անընդհատ հզորացող Հայոց պետականության անսասան ճակատագրի պաշտպանություն:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ
website by Sargssyan