Գեղեցկուհի հարսիկը, Սիրուշոյի երեխաները, Գոհարի չտեսությունը ու ցուցամոլությունը, Նանայի նոր սերը. աստղային շաբաթվա ամփոփում (տեսանյութ)

Starnews.am-ը շարունակում է ամփոփել շաբաթը: Նախորդ շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունը, ինչ խոսք,  Գագիկ Ծառուկյանի որդու շքեղ հարսանեկան արարողությունն էր: Մինչ օրս համացանցը նոր տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակում այդ հարսանիքից: Իսկ Սոնա Ռուբենյանն էլ վստահեցնում է, որ 20.000 դոլար չի ստացել այդ հարսանիքին երգելու համար:

Իրենց հարսանիքի մասին որոշեցին հիշեցնել նաև Վարդուհի Վարդանյանի որդին և նրա կինը՝ հրապարակելով նոր լուսանկարներ:  Ինչ խոսք, աստղերի քանակով նրանց հարսանիքն էլ չէր զիջում, թեպետ աստղերը միայն «հայրենական արտադրության» էին: Կնքահայրը և կնքամայրն էլ Լևոն Քոչարյանը և Սիրուշոն էին

Ի դեպ, Սիրոշոն սկսել է ներկայացնել տեսանյութեր նաև ընտանեկան արխիվից, մասնավորապես՝ երեխաների մասնակցությամբ: Թեպետ գաղտնիությունը դեռ պահպանվում է: 

Երեխային կիսով չափ ցույց տալու սիրահար է նաև Մերի Մակարյանը: Ի տարբերություն նրանց՝ Սիլվա Հակոբյանն ամեն ձևով փորձում է իր  երեխային հայտնի դարձնել, ավելին՝ Միլան շուտով նկարահանվելու է նրա տեսահոլովակում: Շաբաթվա աստղային փոքրիկներից է նաև Ռոբերտ Ծառուկյանը, ով անդադար հայտնվում է աստղային ծնողների սթորիներում:

Թե որքանով աստղային կմեծանան Օլգա Այվազյանի երեխաները, ժամանակը ցույց կտա, սակայն ուրախացնում է այն փաստը, որը ծնողների կորստից հետո երգչուհին օրերս կրկին մայրացավ:

Շաբաթն անկորուստ չէր նաև Զարուհի Բաբայանի համար. երգչուհին կորցրեց իր մայրիկին: Ավելի վաղ կորցրել էր ամուսնու հորը՝ հայտնի բժիշկ Գեորգի Կիմիչին: Երաժշտասերներն էլ կորցրին սիրված երգիչ Հովիկ Խաչատրյանին:

Ժամանակին հորը կորցրած Գաբին էլ արխիվային տեսանյութեր հրապարակեց հոր մասնակցությամբ: Երգչուհին հաճախ է խոսում իր կյանքի մեծագույն կորստի մասին:

Շաբաթն առանց մերկացողների չանցավ: Այդ առումով այս շաբաթ աչքի են ընկել բլոգեր, դերասանուհի Մաշը և երգչուհի Գայա Արզումանյանը: 

Մինչ գեղեցկուհիները բացում էին իրենց մարմնի մասերը, որոշ գեղեցկուհիներ էլ երազում են ուրիշ տղամարդկանց մասին: Պարզվում է՝ սկանդալային մոդել Լյուսին սիրահարված է եղել Արամեին, իսկ երգչուհի Նանան էլ նոր է սիրահարվել, ասում են՝  պատրաստվում է ամուսնության:

Մինչ  Հայաստանում սիրահարվում, ամուսնանում են, Գոհար Ավետիսյանն էլ ամուսնու հետ իր փողերն է ցոփ ու շվայտ վատնում: Նա այս շաբաթ աչքի ընկավ իր չտեսությամբ: Մեկ օրում հագուստի վրա 10.000 դոլար ծախսեց, հաջորդ օրն էլ եղբորը շքեղ մեքենա նվիրեց: Դե չենք մոռանում, թե որքան մանրամասն էր ներկայացրել հանգստի ծախսերը:

Բարի հանգիստ ձեզ, մենք շարունակենք աշխատել, դուք հանգստացեք ու երկուշաբթի նորից կկարդաք մեզ:

Իսկ եթե ուզում եք աստղային նորությունների մասին առաջինը տեղեկանաք, ապա հավանեք մեր ֆեյսբուքյան էջը, իսկ հուզիչ, սեքսուալ, բարի ու մանկական աստղային տեսանյութերին կարող եք հետևել մեր յութուբյան էջում:

 

 
 
 
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը
website by Sargssyan