Գնաճ․ ինչու՞ են գներն աճում

Ամեն անգամ, երբ քաղաքական գործիչը ցանկություն է հայտնում ինչ-որ բանի մասին լրացուցիչ հոգ տանել, գինը միանգամից բարձրանում է: Պատերազմից հետո մեր կառավրությունը, ցանկացավ «զարգացնել» տնտեսությունը, բայց ստացվեց ոնցվոր միշտ ։ Հայկական դրամը շարունակում է արժեզրկված մնալ ։ Դեկտեմբերին խանութներում պարենային մի շարք ապրանքների գնաճ նկատվեց, տնտեսագետները պատճառներից մեկը հենց դրամի արժեզրկումն էին համարում։

Գնաճի ֆոնի վրա բնակչությանն առավել շատ հուզում է այն հարցը, թե իրականում ինչքանով է թանկացել իրենց կյանքը: Մինչդեռ պաշտոնական վիճակագրության կողմից հրապարակվող պարենային շուկաներում գների տատանումները լիարժեք չեն կարող ներկայացնել, թե իրականում ինչպես են փոփոխվում մարդկանց կենսապայմանները: Հայաստանում, ինչպես և աշխարհի մի շարք երկրներում, բնակչության կենսամակարդակի գնահատման համար օգտագործվում է կենսապահովման նվազագույն զամբյուղ հասկացությունը, որը լայնորեն կիրառվում է երկրի սոցիալական քաղաքականությունը մշակելիս: Կենսապահովման նվազագույն զամբյուղի օգնությամբ են հիմնավորվում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, նպաստների ու սոցիալական այլ վճարների չափերը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հաշվարկում է ըստ ՀՀ առողջապահության նախարարության մշակած սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի։ Պարենային զամբյուղը ներառում է 11 անուն սննդամթերք (հաց, ալյուր, մակարոնեղեն, ձավարեղեն, ընդեղեն, մսամթերք, կաթնամթերք (կաթ, կաթնաշոռ, պանիր), կարտոֆիլ, բանջարեղեն, միրգ, շաքար, ձու, բուսական յուղ, մարգարին, ձուկ) այնպիսի քանակությամբ, որն ապահովում է օրական 2 412,1 կկալ էներգետիկա՝ 1 շնչի հաշվով։

2020 թվա­կա­նի հուն­վա­րի 1-ից Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում աշ­խա­տո­ղի նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձը կազ­մում է 68000 դրամ նա­խորդ՝ 55000-ի փո­խա­րեն:

Աշ­խա­տո­ղը պետք է ստա­նա այն­քան աշ­խա­տա­վարձ, որ այն բա­վա­րա­րի ոչ թե գո­յատևե­լու, այլ ապ­րե­լու հա­մար։

Կա­ռա­վա­րու­թյու­նը 68000 դրամ նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձը սահ­մա­նել է բյու­ջեի հնա­րա­վո­րու­թյան չա­փով: Բայց ար­դյոք այն բա­վա­րա՞ր է ապ­րե­լու հա­մար, ե­թե նկա­տի ու­նե­նանք, որ նվա­զա­գույն զամ­բյու­ղի ար­ժե­քը կազ­մում է 60394,2 դրամ: Այս գու­մա­րով քա­ղա­քա­ցին ի զո­րու չէ հո­գա­լու իր ա­մե­նա­պար­զու­նակ կա­րիք­նե­րը: Իսկ ե­թե հաշ­վի առ­նենք այն փաս­տը, որ շատ դեպ­քե­րում ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րից աշ­խա­տանք ու­նի միայն մե­կը, ա­ռաջ է գա­լիս գո­յատևե­լու խն­դի­րը:

Ստացվում է, որ Հայաստանում մեկ ընտանիքի ամսական եկամուտի չափը նույնքան է, որքան մեկ հոգուն պետք է մեկ ամիս միայն սնվելու համար, այն էլ՝ ընդամենը 11 տեսակի ուտելիք: Այսինքն՝ 68 հազար դրամով ապրում է մեկ ամբողջ ընտանիք, չնայած որ այդ գումարը սահմանված է մեկ հոգու յոլա գնալու համար: Ինչ վերաբերում է թոշակին, ապա ծերության թոշակ ստացողը ստանում է կրկնակի քիչ սնունդի փող, քան պետությունը սահմանել է մեկ ամսում ապրելու համար: Ընդ որում, շեշտենք, խոսքը ոչ թե նվազագույն սպառողական զամբյուղի մասին է, այլ՝ պարենային՝ միայն սննդի: Սա դուրս է որևէ տրամաբանությունից: Այսինքն, պետությունը մարդուն տալիս է շատ ավելի քիչ գումար, քան ինքը սահմանել է ապրելու համար:

 

ավելին

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան
website by Sargssyan