Մոսկվան ստիպված էր հանել դիմակը և հայտարարել, որ Վաշինգտոնը ձախողել է ռուս-թուրքական ծրագրերը

«Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բայդենի հայտարարությունից հետո իրավիճակը փոխվել է, քանի որ խաթարվեց Երեւանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Իսկ առանց դրա կոմունիկացիոն միջանցքներ ստեղծելը անհնար է։ «Միայն ռուս խաղաղապահների ճնշման և ԱԴԾ ուժերի շնորհիվ դա անհնար է», ասել է ռուս քաղաքական գործիչ Ստանիսլավ Տարասովը։ Ջո Բայդենի ճանաչումից հետո իրավիճակն իսկապես կտրուկ փոխվել է։ Ռուսաստանը դեն է նետել բոլոր քարոզչական դիմակները եւ միարժեք կանգնել Թուրքիայի պաշտպանության դիրքերում, իրեն հակադրելով Հայաստանին և ԱՄՆ-ին։

Բայդենի հայտարարության վերաբերյալ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է ․ «Թուրքիայի ինքնիշխանությունը և Թուրքիայի հավատարմությունը ինքնիշխան զարգացման ուղուն մտահոգության առարկա է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի։ Վաշինգտոնին դուր չի գալիս, թե ինչպես Է Էրդողանը վստահորեն առաջնորդում Թուրքիան առաջ, նրանք գերադասում են հնազանդ Թուրքիա։ Բայց դա այդպես չէ, Թուրքիան հիմա ուրիշ է, ամուր կանգնած իր ոտքերի վրա», ասել է Պեսկովը։ Նույն օրը Պեսկովը հայտարարել է, որ Բայդենի կողմից ճանաչումը արտացոլում է «ավանդական ամերիկյան բլիթի և մահակի քաղաքականությունը», և ԱՄՆ-ը դա չի անում հանուն Հայաստանի, «չցանկանալով խորանալ Օսմանյան կայսրության պատմության մեջ»։ Սա ոչ այլ ինչ է, քան Կրեմլի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ժխտում: Ստացվում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան փորձել են զավթել Մեղրին և բացել «թյուրքական միջանցքը», բայց ԱՄՆ-ն, ճանաչելով Ցեղասպանությունը, ձախողել է գործընթացը։ Եվ Ռուսաստանը ստիպված էր հանել դիմակը և հայտարարել, որ Վաշինգտոնը ձախողել է ռուս-թուրքական ծրագրերը։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը մտադիր է ճնշում գործադրել Անկարայի վրա, որպեսզի վերջինս ձեռնարկի կարևոր քայլեր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, Հայաստանում ԱՄՆ դեսպանը Լինն Թրեյսին նշել է, որ վաղուց կար հետաքրքրություն` նպաստելու Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցմանը և տարածաշրջանում ավելի լայն հաշտեցմանը։ ԱՄՆ-ն թերեւս կարծում է, թե Անկարան պահը բաց է թողել, և հիմա Վաշինգտոնը կառուցելու է իր խաղը։ Վերադառնալով կոմունիկացիաներին, որոնք, ինչպես ասում է Տարասովը, «միայն ռուս խաղաղապահների ճնշման եւ ԱԴԾ ուժերի շնորհիվ» դժվար կլինի բացել, նշենք, որ Լին Թրեյսին Սյունիքի մարզ կատարած այցից հետո հայտարարել է. «Սա (կոմունիկացների բացումը) օգուտ կբերի տարածաշրջանում բոլորին՝ Հայաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին։ Սա շատ կարևոր խնդիր է։ Բայց կան հրատապ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն՝ ելնելով հետկոնֆլիկտային իրավիճակից: Սա մի հարց է, որտեղ շատ կարևոր դեր կարող է ունենալ Մինսկի խումբը, որպեսզի մենք կարողանանք հասնել ավելի լուրջ հաշտության», ասել է դեսպանը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հետ կապված հայտարարել է. «Խաղաղությունն ու հանգստությունը մեր տարածաշրջանում ոչ թե հայկական սփյուռքի և այն իրենց նպատակների համար օգտագործող երկրների խնդիրն է, այլ տարածաշրջանային երկրների ՝ Թուրքիայի և Հայաստանի համատեղ խնդիրը»։ Անկարան, ըստ երևույթին, Ռուսաստանի միջոցով «լուծել է» Հայաստանի հարցը, բայց չի կարողացել հաղթահարել սփյուռքին։

 

 

ավելին

Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում
website by Sargssyan