Չպետք է ջլատել ուժերը, ազգային ուժերի համախմբումը հրամայական է

Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ցավալի պարտությունից հետո միավորվելու ամենամեծ շանսը պետք է ունենային ազգայնական գաղափարներ կրող ուժերը։ Մարդկության պատմության մեջ սովորաբար ադպես էլ լինում է, պարտությունները խթանում են ազգային մտքի նոր զարթոնք՝ բարոյահոգեբանական, քաղաքական և տնտեսական հետևանքները վերացնելու համար։ 

Հայաստանն այդ առումով ունիկալ երկիր է։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել, ամեն տեսակի ու գույնի քաղաքական ուժ միավորվեցին, դաշինքներ կազմեցին, բայց հեռանկարում չի էլ ուրվագծվում մաքուր ազգայնական միավորման մեկտեղման հավանականությունը։ 
Միգուցե արևմտյան կենտրոններն են խափանում նման համախմբումը։ Միգուցե։ Ազգայնական ուժերի համախմբման դեպքում առավել քան բարդ կլիներ կտոր-կտոր անել Հայաստանը, ինչպես այսօր են անում ապազգային և ապիկար իշխանությունների ձեռամբ։

Միայն մաքուր, բացառապես Ազգի և Հայրենիքի շահերով առաջնորդվող ուժերի համախմբումը կարող է դուրս բերել երկիրն այս օրհասական վիճակից։ «Սորոսածինները» բնավ շահագրգռված չեն մեր երկրում իրապես ազգային ուժերի համախմբմամբ, ազգային նման դաշինքը կլիներ փաշինյանական վարչախմբի այլընտրանքը։ Դեռ ուշ չէ, կա հնարավորություն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության և նրա նախագահ Խաչիկ Ասրյանի շուրջ համախմբվելու, պատասխանատվության կանչելու Հայոց հայրենիքը ծայրահեղ վիճակի հասցրածներին։ 

Եթե ազգային քաղաքական գաղափարներ կրող ուժերը իրապես մտահոգ են ու անհանգիստ, պետք է ժամ առաջ միավորվեն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության շուրջ, այլ ոչ հագուրդ տան սեփական ամբիցիաներին, արտահերթ ընտրություններում չնչին քվեներ ստանան։ Հաստատապես դա չէ իրական ազգային ուժերի նպատակը։ Չպետք է ջլատել ուժերը, համախմբումը անհրաժեշտություն է։

Արամ Գիշյան

 
Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ
website by Sargssyan