Մեր երկրում կան գեներալներ, որ 20 տարուց ավելի ծառայում են և բնակարան չունեն, վարձով են ապրում. Նիկոլ Փաշինյան

Չեմ բացառում, որ կան ուժեր, որոնք ամենատարբեր խոչընդոտներ են հարուցել այս ընթացքում, որ սառեցվի գերիների վերադարձը, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալու նկատառումով: Աբովյան քաղաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է երեկ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց 15 հայ գերեվարվածների վերադարձին, նա նշեց, որ կառուցողական քայլին կառուցողական քայլով ենք պատասխանել:

«Մեկ ռեգիոնի քարտեզ ենք տվել, ընդ որում, ցավոք սրտի, ասեմ՝ այդ ականադաշտերը մեզ և իրանց չեն բաժանում իրարից, դա ադրբեջանցիների թիկունքում է: Դեռ դեկտեմբերին կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար փոքր-փոքր թվերով տվել ենք էդ քարտեզներից, երբ հասկացել ենք, որ իրենք դադարեցնում են գերիների վերադարձը, մենք էլ ենք դադարեցրել: Մենք պատրաստ ենք իրենց թիկունքում գտնվող բոլոր ականադաշտերի քարտեզները տալ, բայց մեր հանրությունը չի հասկանա, որ մենք գերիներ ունենալու պարագայում միակողմանի վերադարձնենք»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ այդ կառուցողականության առաջին քայլը երևաց, երբ իրենք մոլորված զինվորին վերադարձրին:

«Մենք պետք է գնահատենք դրական տեղաշարժերը: Պետք է գնահատենք իրադրությունը լիցքաթափող գործողությունները»,- ընդգծեց Փաշինյանը:

Այնուհետ նա խոսեց բանակից՝ նշելով, որ այսօր մեր բանակում կան ազնվագույն գեներալներ, գնդապետներ, որոնք տուն չունեն:

«Էս ուրիշ գեներալների մասին է: Ցավոք սրտի, մենք անընդհատ խոսում ենք տարբեր պիտակավորումներով գեներալների մասին, բայց մոռանում ենք մեր ազնվագույն բազմաթիվ գեներալների, գնդապետների, սպաների մասին: Էսօր գիտե՞ք, որ մեր երկրում կան գեներալներ, որ 20 տարուց ավելի ծառայում են և բնակարան չունեն, վարձով են ապրում: Մեր բանակում էդպիսի գեներալներ կան: Մենք անընդհատ ասում ենք՝ վայ էն մեկի դղյակը, էն մեկինը… Ես երբ որ մարդկանց նշանակում եմ, հանդիպում եմ և ապշած եմ, որ մեր բանակում էսօր կան գեներալներ, որոնք չունեն բնակարան, վարձով են ապրում: Իր բնակարանի խնդիրը մեր խնդիրն է: Եվ մենք պիտի ապահովենք, որ ինքը չմտածի՝ վայ, էրեխուս ուսման վարձն ինչ եղավ, բա էս տանտերը գինը բարձրացնում է, տնից հանում է և այլն»,- շարունակեց Փաշինյանը:

 

Ավելին

Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները
website by Sargssyan